ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». «Տղերք, ես ձեզ շատ հարգում-ընդունում եմ, բայց…». Ծառուկյանի մեսիջը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը մեսիջ է ուղարկել «Համախմբմանն» ու Օսկանյանի թիմին, թե՝ տղերք, ես ձեզ շատ հարգում-ընդունում եմ, միասին ճամփա ենք անցել, բայց, խոշոր հաշվով, եթե ես վերադառնամ, մեր ապագա «համագործակցությունը» դժվար թե ստացվի, որովհետև «նախագահի հետ ձեր հարաբերություններն էն չեն»:

Ասում են՝ Ծառուկյանն այս անգամ որոշել է թույլ չտալ, որ իր ու նախագահի «արանքը» որևէ մեկը մտնի, ինչպես անցած անգամ, երբ այդ «արանքում» էին հայտնվել Տեր-Պետրոսյանը, Օսկանյանը, Հովիկ Արգամիչը և անգամ իր կուսակցության «մուտիլովշչիկները», որոնք ամեն օր նրա ականջին կաթացնում էին՝ եթե այս Սահմանադրությանը կողմ լինենք, «դա կլինի ԲՀԿ-ի վերջը», իսկ Ծառուկյանի հեռանալու հենց հաջորդ օրն իրենք երկու ձեռքով կողմ քվեարկեցին դրան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular