ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեքսանյանի հովանավորյալ Բոգոն աղմկոտ քրեական գործերով այլ անուն ազգանունով հետախուզման մեջ է Գերմանիայում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ձերբակալվել է ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջ ձեռք՝ Ռուբեն Սիմոնյանը, ով հանրությանն ավելի հայտնի է Լֆիկի Բոգո մականունով։ Թե կոնկրետ ինչ գործի շրջանակում է վերջինս ձերբակալվել, դեռ հայտնի չէ։

Մամուլում շրջանառվում է, որ  այս ձերբակալությունը կարող է կապված լինել Սամվել Ալեքսանյանի երկու նախկին աշխատակիցների՝ Մոսկվայի բնակարանում կատարված սպանության հետ։

«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Բոգոն մի քանի աղմկոտ քրեական գործերով այլ անուն ազգանունով հետախուզման մեջ է Գերմանիայում։ Նախկին գլխավոր դատախազ Աղվան հովսեփյանը տարիներ շարունակ իմացել է այս մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել։ Ռուբեն Սիմոնյանը մի քանի այլ հայկական ու ռուսական անձնագրերով անարգել ճամփորդել է Սամվել Ալեքսանյանի հետ։ Նա մեծ սեփական ռեստորան և այլ վաճառատներ ունի Նորագյուղում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular