Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյա՞նն է խեղաթյուրում, թե՞ Կարեն Կարապետյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական բաժնի հեղինակներն ըստ ամենայնի բավական չար կատակ են խաղացել Սերժ Սարգսյանի հետ՝ նրան մատուցելով հայտարարություն, ըստ որի՝ վերջին տարիներին Հայաստանի բնակչության բարեկեցությունն աճել է: Կամ էլ նրանք չար կատակ են խաղացել վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ, որը իր վարչապետության առաջին հրապարակային հայտարարություններից մեկով ասաց, թե անկեղծ ու առանց ձևականության խոստովանում է, որ Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է` «չափազանց ծանր»: Այդպիսով, Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, իսկ Սերժ Սարգսյանը երկու ամիս անց հայտարարում է, որ Հայաստանում մարդկանց բարեկեցությունն աճել է:

Տարրական տրամաբանությունը հուշում է, որ չի կարող մարդկանց վիճակը, բարեկեցությունը բարձրանալ, իսկ Հայաստանի տնտեսական վիճակը լինել չափազանց ծանր: Արտագաղթի, աղքատության, գործազրկության վիճակագրությանը հղում անելու կարիք ընդհանրապես չկա՝ այնքան այդ ամենը տեսանելի է նույնիսկ առանց հավելյալ թվաբանության և վիճակագրության:

Ստացվում է, որ «տրամաբանությունը» առնվազն իշխանության մակարդակում վերականգնելու համար կա՛մ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի իր ելույթում հնչած արտահայտություններից և հայտարարի, որ իր հետ չար կատակ են խաղացել՝ օգտվելով միգուցե այն բանից, որ տնտեսությունից ոչինչ չի հասկանում, կա՛մ էլ Կարեն Կարապետյանը պետք է հայտարարի, որ ինքը տնտեսությունից ոչինչ չի հասկանում, և երկու ամիս առաջ հայտարարելով, թե վիճակը չափազանց ծանր է՝ ինքն արել է չմտածված և իրականությունից կտրված արտահայտություն:

Եթե իր խոսքերից չի հրաժարվում և իրականությունից կտրված լինելու կամ իրականությունը խեղաթյուրելու խոստովանություն չի անում երկուսից մեկն ու մեկը, շարունակվում է իշխանության մոտ առկա տրամաբանության ճգնաժամը: Կամ ճգնաժամը բարոյական է, երբ աղքատության չափազանց մեծ ցուցանիշներ ունեցող երկրում, որտեղ ամեն երրորդ քաղաքացին պաշտոնապես աղքատ է, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններ են անում ըստ իրավիճակի, ըստ կոնյունկտուրայի. երբ պետք է՝ տնտեսության վիճակը շատ վատ է, իսկ երբ պետք չէ՝ մարդկանց բարեկեցությունն աճում է:

Դա բարոյականության ճգնաժամ է, որովհետև իրականում պետք է մի բան՝ որպեսզի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հանրությունից ներողություն խնդրեն այն սոցիալ-տնտեսական վիճակի համար, որ ստեղծել են իրենց կառավարման հետևանքով: Թեև, եթե իրավիճակին նայենք հակառակ կողմից, ապա տրամաբանության հետ ամեն ինչ նորմալ է, և խնդիրն իսկապես բարոյականության հետ է:

Բանն այն է, որ Հայաստանի տնտեսության վիճակը իսկապես չափազանց ծանր է, պարզապես բարեկեցության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, այլ ՀՀԿ-ականներին, այսինքն՝ նրանց այն մասին, որոնք ոչ թե վարչական ճնշման, այլ պարզապես տնտեսական շահերից ելնելով են անդամակցել իշխող կուսակցությանը: Այդ մարդկանց բարեկեցությունն իսկապես աճել է, և այստեղ, իհարկե, տնտեսության վատ վիճակի հետ հակասություն չկա:

Ավելին՝ կա շատ հստակ պատճառահետևանքային կապ, քանի որ Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է, որովհետև աճել է ՀՀԿ «էլիտայի» բարեկեցությունը:

 

Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
Ամենադիտված