ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնյան վիճակախաղով միլիոնից ավելի գումար է շահել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այս տարի վիճակախաղով կամ մրցույթով 1 միլիոն դրամից ավելի գումար է շահել:
Մոտ մեկ ամիս առաջ նախարարից կոմիտեի նախագահ դարձած Սարգսյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ առանձնատուն, մեկ ավտոտնակ և երկու հողամաս:
Պաշտոնը ստանձնելու՝ հոկտեմբերի 17–ի դրությամբ պաշտոնյայի արժեթղթերը կազմել են 50 հազար դրամ, իսկ դրամական միջոցներն էլ՝ 5 միլիոն դրամ, 4 հազար ԱՄՆ դոլար և 2 հազար եվրո: 
Նարեկ Սարգսյանի եկամուտներն էլ հունվարի 1–ից մինչև հոկտեմբերի 17–ն ընկած ժամանակահատվածում կազմել են 10 միլիոն 210 հազար դրամ, որից 8 միլիոն 540 հազարը աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 670 հազար դրամը մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումներից ստացված գումարն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular