Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահագն Խաչատրյան. «Հայաստանում հոգեկան հիվանդներ չեն ապրում, որ ինչքան կյանքը վատանա, նորից գնան ու այդ քաղաքական ուժին ձայն տան».«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր դաշտում առկա կուսակցությունների հնարավոր կոնսոլիդացմանը, նշեց, որ իր կարծիքով դա այնքան էլ կարևոր չէ, քան քաղաքական և պետական գործիչների կողմից երկրում քաղաքական միջավայրը մաքրելու և ներկայիս արատավոր երևույթներին վերջ տալուն միտված քայլերի ձեռնարկումը:
Նրա կարծիքով` ընդդիմադիր ուժերի միավորումը պետք է տեղի ունենա բնական ճանապարհով, քանի որ, ըստ նրա, արհեստականորեն ձևավորված միավորները շատ արագ էլ քանդվում են և հիասթափեցնում հասարակությանը, իսկ իրական մրցակցային քաղաքական միջավայր ձևավորելու համար էական չէ, թե ընդդիմադիր ուժերը կմիավորվեն, թե՝ ոչ: 
«Այն նաև խայծ է, որով գայթակղվում են շատ քաղաքական ուժեր, բայց հետո պարզվում է, որ դրա հիմքում այլ գաղափար էր դրված՝ ընտրությունների կեղծումը և նման ձևով ցույց տալը, որ «ընտրված» ուժը եկել է «ազատ» ընտրության արդյունքում: Դրա փոխարեն ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է ինչքանով հնարավոր է, ամեն մեկն իր չափով իրավիճակ փոխի ընտրությունների ժամանակ»,– ասում է Վ. Խաչատրյանը:
«Եթե իսկապես մրցակցային քաղաքական դաշտը ձևավորվեր քաղաքական մրցակցության արդյունքում, ապա այդ դեպքում արդարացի կլիներ քաղաքական կուսակցությունների կշռի մասին խոսելը, բայց այդ ամենը ժողովրդավարական սկզբունքների դեպքում է ստեղծվում: Եվ Հայաստանում հոգեկան հիվանդներ չեն ապրում, որ ինչքան կյանքը վատանա, նորից գնան ու այդ քաղաքական ուժին ձայն տան, բայց միշտ արձանագրվում է, որ գործող իշխանությունն ունեցել է բացարձակ մեծամասնություն: Խնդիրն այստեղ է, որը պետք է լուծվի, իսկ դրա համար պետք չի քաղաքական կուսակցություններին որակել փոքր, մեծ, թույլ և այլն: Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի միավորմանը, ապա երկու դեպքում է դա հնարավոր՝ կամ պետք է միավորվեն մեկ գաղափարի շուրջ, կամ մեկ նպատակի»,– ասում է ՀԱԿ քաղխորհրդի անդամը:
Մեկնաբանելով ՀՀ վարչապետի այն միտքը, թե՝ լավ մասնագետ լինելու դեպքում ինքը պատրաստ է ընդդիմադիր դաշտից նույնպես մասնագետ հրավիրել իր ղեկավարած կառավարությունում աշխատելու համար, Վ. Խաչատրյանն ասաց, որ ներկայում նույնպես կառավարությունում շատ լավ մասնագետներ կան, որոնք աշխատում են, բայց, ցավոք, բոլորը սպասարկում են այն նույն համակարգին, որը երկիրը տանում է կործանման:
«Թող ոչ ոք չվիրավորվի, ես այնտեղ ընկերներ ու մոտ մարդիկ ունեմ, նրանք աշխատում են, շատ լավ տիրապետում են իրենց գործին, բայց այն չեն անում, ինչ որ պետք է անեն: Դրա փոխարեն ամեն ինչ արվում է իշխող կուսակցությանը հարստացնելու և «հզոր» դարձնելու համար, իսկ իրավիճակ փոխելու ցանկություն ամենևին էլ չկա»,–ասում է Վ. Խաչատրյանը: 
«Եթե մեր երկրում դիկտատուրական կարգեր լինեին, ես նման հարցադրումներ չէի անի, կընդունեի, որ ամեն ինչ այնպես է ինչպես Չիլիում՝ 70–ական թվականներին էր, բայց երբ երկիրը ժողովրդավարական է, ուրեմն պետք է ժողովրդավարական սկզբունքները գործեն, իսկ դրանից բացի ինձ ոչինչ չի հետաքրքրում: Նույն ժամանակավոր տնտեսական հաջողությունները՝ երկնիշ տնտեսական աճը և այլն, ի վերջո, դառնում են ժամանակավրեպ, ինչի մասին մենք ասում էինք: Իսկ հիմա առանց վերջնական նպատակները և առաջնահերթությունները մատնանշելու, իրավիճակային հարցեր լուծելու ճանապարհով են գնում, որը շատ վտանգավոր է»,– ասում է Վ. Խաչատրյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է
Ամենադիտված