ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակաց տուն այցելած թուրք երիտասարդը դանակահարել է իրեն սպասարկել հրաժարվող կնոջը. «Միլիյեթ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

aravot.am-ը գրում է.

Թուրքիայի Մանիսա շրջանի հասարակաց տուն այցելած երիտասարդներից մեկը դանակահարել է ամենահին մասնագիտությամբ զբաղվող կանանցից մեկին։

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթը»։ Հասարակաց տուն այցելած երիտասարդին սպասարկելու համար սենյակ եկած 37-ամյա կինը հրաժարվել է սեռական հարաբերությունների մեջ մտնել երիտասարդի հետ՝ պատճառաբանելով, որ այցելուն չի գրավում իրեն։ Կնոջ պատասխանը խիստ զայրացրել է երիտասարդին, որը հացի դանակով մի քանի հարված է հասցրել կնոջը։

Աղաղակների վրա սենյակ են ներխուժել հասարակաց տան աշխատակիցները և վնասազերծել երիտասարդին։ Այնուամենայնիվ, հանցագործությունը գործած անձին հաջողվել է փախուստի դիմել, սակայն ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը ձերբակալվել է դեպքի վայրից ոչ հեռու։

Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը պարզել է, որ հանցագործությունը իրականացրած երիտասարդն երկար ժամանակ հետախուզման մեջ էր՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։ 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular