ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ անունը նոր չի հնչում, 94 թվականից հնչում ա. Հայկազ Բաղմանյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մովսես Հակոբյանի՝ բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հայտարարությունների հիման վրա նյութեր նախապատրաստելու համար գլխավոր դատախազը գործն ուղարկել է քննչական կոմիտե: Վահան Բադասյանին երկու անգամ հրավիրել են հարցաքննության ՀՀ և ԼՂՀ զինվորական քննչական գլխավոր վարչություն: Ի դեպ, Վահան Բադասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր նաև այլ գեներալների անուններ, մասնավորապես՝ Յուրի Խաչատուրովի և Հայկազ Բաղմանյանի անունները:

ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի սկսված գործընթացի վերաբերյալ՝ այն դեպքում, երբ իր անունն էլ կա ցանկում: «Ով տալիս է անուններ, նրան պետք է հարցնեք: Ես տեղյակ չեմ, քանի որ մամուլի հրապարակումներին չեմ հետևում, ես տեղյակ չեմ, ի՞նչ է՝ նոր բաներ կա՞ն»:

Հայկազ Բաղմանյանին տեղեկացրինք՝ պահանջում են, որ բանակի հաշվին հարստացած գեներալները գումարները վերադարձնեն բանակ: «Ճիշտ են ասում, եթե գողացել են՝ թող վերադարձնեն, եթե հարստություն ունեն՝ թող վերադարձնեն»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը չի որոշողը բանակից գողացողներ եղե՞լ են արդյոք այս տարիներին, թե՞ ոչ:

«Ես չեմ որոշողը, կա քննչական մարմին, դատախազություն, կան համապատասխան օրգաններ, նրանք են որոշողը, ե՞ս եմ որոշողը», – ասաց Հայկազ Բաղմանյանը:

Դիտարկմանը, որ պահանջում են նաև իրեն պատասխանատվության կանչել, որ ի թիվս այլ գեներալների՝ կա նաև իր անունը, քանի որ հսկայական ունեցվածքի է տիրապետում, արձագանքեց. «Իմ անունը նոր չի հնչում, 94 թվականից հնչում ա, այնպես որ՝ հիմա չի, որ հնչում ա»:

Ավելին՝ նա նշեց, թե տեղյակ չէ, որ Մովսես Հակոբյանի՝ կոռուպցիոն չարաշահումների հետ կապված նյութեր են նախապատրաստվում քննչական կոմիտեում: «Ես տեղյակ չեմ»,- հավելեց նա:

Հայկազ Բաղմանյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ կարծիք ունի «1000 դրամ» նախաձեռնության վերաբերյալ, արդյոք, ըստ նրա, պետք է լիներ պարտադի՞ր, թե՞ կամավորության սկզբունքով. «Պաշտպանության նախարարը կարծեմ ասաց ԱԺ-ում, իմ կարծիքը նույնն է, ինչ ասում է նախարարը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular