ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի Է դարձել Կոլումբիայում տեղի ունեցած ավիաաղետի պատճառը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կոլումբիայում բոլիվիական ինքնաթիռի կործանման պատճառը վառելիքի անբավարարությունն Է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ծառայության պետ Ֆրեդի Բոնիլյան:

«Ժամանելով պատահարի վայր եւ զննելով բեկորները, մենք համոզվեցինք, որ օդանավը վառելիք չուներ»,- Բոնիլյայի խոսքը մեջբերել Է Lider Web մեքսիկական պորտալը:

Կոլումբիացի պաշտոնյան նշել Է, որ կործանված օդանավը վառելիքի անհրաժեշտ պաշար չի ունեցել: Նա հույս Է հայտնել, որ հետագա հետաքննությունը թույլ կտա պարզել, թե ինչու վառելիքի սահմանված պաշար չի ստեղծվել:

Ներկայում ճանաչված են ավիաաղետի զոհերի 59 մարմիններ: Կոլումբիայի դատական բժշկության ինստիտուտի տնօրեն Կարլոս Վալդեսը հայտնել Է, որ զոհվածներից 52-ը բրազիլացիներ են, հինգը՝ բոլիվիացիներ, նաեւ զոհվածների թվում են Պարագվայի եւ Վենեսուելայի մեկական քաղաքացիներ:

Կոլումբիայում բրազիլացի ֆուտբոլիստների տեղափոխող ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվել Է 71 մարդ: Ավիաաղետից փրկվել են երեք ֆուտբոլիստներ՝ Ալան Ռուշելը, Ջեքսոն Ֆոլմանը եւ Հելիո Սամպիեռ Նետոն, բորտուղեկցորդ Հիմենա Սուարեսը, լրագրող Ռաֆայել Հենցելը եւ ավիատեխնիկ Էրվին Տումերին: Ֆուտբոլիստներից եւս մեկը՝ Մարկոս Դանիլոն, որին ողջ Էին գտել, ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում:  

Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ կործանված օդանավում եղել են «Շապեկոենսե»-ի 22 խաղացողներ, ակումբի ղեկավարության 28 անդամներ, մարզիչներ եւ հատուկ հրավիրյալներ, ինչպես նաեւ 22 լրագրողներ եւ ինքնաթիռի անձնակազմի ինն անդամներ:

Օդանավը, որը մեկնել Էր Բոլիվիայից եւ պատկանում Էր Lamia բոլիվիական ավիափոխադրողին, կործանվել Է Կոլումբիայի Անտիոկիայի դեպարտամենտի Լա Ունիոն մունիցիպիայից ոչ հեռու՝ Էլ Գորդո բնակավայրի շրջանում: «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմն ուղեւորվել Էր Մեդելյին՝ հարավամերիկյան գավաթի շրջանակներում մասնակցելու «Ատլետիկո նասիոնալ» տեղական ակումբի հետ մրցախաղին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular