ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իզուր շառուշուռ մի արեք». Սուրիկ Խաչատրյանն իր տղայի անվան շուրջ սկանդալի մասին.«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իզուր շառուշուռ մի արեք»,– այսպես արձագանքեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իր որդու մասին հերթական սկանդալային լուրին, ըստ որի` Տիգրան Խաչատրյանը «Օջախ» ռեստորանային համալիրում դանակահարել է Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի թոռանը՝ Տիգրան Շահգալդյանին: «Նրանք շատ մտերիմ ընկերներ են արդեն քանի տարի է: Երևի բոլորդ գիտեք, որ Կավալենկո Շահգալդյանի հետ մենք` որպես մարզպետներ, լուրջ ընկերություն ենք անում մինչև էսօր, մեր երեխեքն էլ են ընկերություն անում: Էդ պահին նրանք իրար հետ չեն եղել»,–ասաց նախկին մարզպետը` իր որդու անունը տարբեր թեմաների մեջ շահարկելու համար մեղադրելով լրագրողներին:

Դեպքի առնչությամբ մեկնաբանություն տվեց նաև Կ. Շահգալդյանը, ով տեղեկացրեց, որ թոռան կյանքին սպառնացող վտանգ չկա. «Մի ժամից տուն կտեղափոխենք, ոչ մի վտանգավոր բան չկա: Հարվածը եղել է ոտքին»: Ինչ վերաբերում է այն լուրերին, որ իր թոռանը վնասվածք հասցնողը հենց Սուրիկ Խաչատրյանի որդին է եղել, Շահգալդյանը պատասխանեց. «Դա հարյուր տոկոսանոց սուտ է»:

ՀՀԿ 16–րդ համագումարին մասնակցություն ունեցող սյունյաց պատգամավոր, Ս. Խաչատրյանի անգլերենի նախկին ուսուցիչ Հայկ Գրիգորյանն էլ ինչպես միշտ, այս անգամ ևս ոչ տեսել էր, ոչ էլ լսել.
«Չեմ կարող ասել ինչով է պայմանավորված, որ Սուրիկ Խաչատրյանի որդու անունն է հոլովվում, միգուցե անհեթեթ խոսակցություններ են: Ես այդ մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular