ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Քանյե Ուեսթի հիվանդանոցում հայտնվելու պատճառների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմտյան լրագրողների տվյալներով՝ Քանյե Ուեսթի առողջությունը վատացել է ոչ միայն երկարատև շրջագայության, այլ նաև փարիզյան հայտնի  դեպքերից հետո, որտեղ նրա կնոջ վրա հարձակվել էին գողերը։ Պարզվում է, այդ շոկից հետո ռեփերին անընդհատ տանջել են գիշերային վատ երազները, որոնք նրան հետապնդում էին շաբաթներ շարունակ մինչև Լոս Անջելեսի հոսպիտալներից մեկը տեղափոխվելը։

«Միտքը, որ Քիմի հետ վատ բան կարող է  կատարվել, նրան խելագարության էր հասցնում։ Նա շատ ցնցված էր, չէր քնում, նրան տանջում էին վատ երազները», -պատմել է  լրագրողներին աղբյուրը։

Քանյեի Saint Pablo շրջագայությունը տևել էր մի քանի ամիս, և ողջ այդ ընթացքում երգիչը տանջվում էր կնոջ բացակայությունից, ինչը ավելի էր վատացրել նրա ծանր հոգեվիճակը։

«Նա իսկապես չէր կարողանում շոու կազմակերպել, երբ Քիմը գտնվում էր այդքան հեռու իրենից։ Քանյեն դժվարությամբ էր տանում բաժանումը, և դա վատացրել էր նրա ինքնազգացողությունը, իսկ կողոպուտը ուղղակի ցնցեց նրան։ Նա  երբեք չէր ընդհատի շրջագայությունը, եթե այդքան վատ չզգար իրեն։ Քիմը նրա ընտանիքն է և այժմ միայն նա է իսկապես օգնում նրան»,- ավելացրել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Քիմի կողոպուտի մասին լուրը Քանյեն իմացավ բեմի վրա։ Նա ընդհատեց համերգը և լքեց դահլիճը, որպեսզի մեկնի Փարիզ՝  կնոջ կողքին լինելու համար։ Իսկ այժմ հանգամանքների բերումով դերերը փոխվել են և այժմ Քիմն է  աջակցում իր ամուսնուն։  

Ким Кардашьян и Канье Уэст

Աղբյուրը` Life.panorama.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular