ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես այն մարդն եմ, որ միայն իմ անունի հետ կարելի է 7000 անդամ ունենալ մեկ գիշերում. Թեւան Պողոսյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադառնալով ՀՀԿ 16-րդ համագումարին նշեց. «Այ հենց քվեարկությունը գալիս էր ու միաձայն, լա՜վ է, ուռա՜, բնականաբար, սա հիշեցնում էր, թե որտեղ ենք այդ ամենը տեսել, դա կլիներ խորհրդային անցյալը, թե կլիներ երկրներ, որտեղ միակուսակցական իրավիճակ է: Մի կողմից ներկայացվում է, որ մենք պետք է մրցակցային քաղաքական դաշտ ունենանք, պետք է փոխվենք ու փոփոխությունը պետք է սկսվի մեզանից եւ միգուցե պետք էր, որ այդ փոփոխության մեջ տեսնեինք, որ ՀՀԿ-ից մեկը կգա ու կասի, որ մի փոքր այլ գաղափար ունի, այլ տեսլական ունի, միգուցե ասի, որ ձեռնպահ է եւ այդ դեպքում գոնե կտեսնեինք, որ ներքին քննարկում կա: Երբ որոշում ընդունվեց համագումարի ընթացքում, լավ կլիներ, որ գոնե մի քանի հոգի, գոնե ձեւական դեմ լինեին: Թող լիներ 300 հոգի կողմ, 10-ը՝ ձեռնպահ, մեկը՝ դեմ, գոնե թող այդպես լիներ»,- ասաց նա:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի ելույթի քաղաքական մեսիջները որոնք էին, պատգամավորը պատասխանեց. «Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի բոլոր ելույթները շատ լավն են, ինչը մենք նայել ենք, շատ լավ տեքստ է. այդ իմաստով յուրահատուկ ձեւով տարբերվում է մյուսներից, բայց ինձ թվում է, որ մենք բոլորս սովորել ենք, որ ելույթը, տեքստը եւ մեր կյանքում իրականությունը կամ գործողությունները տարբեր բաներ են: Ի՞նչ իմաստ կա նստել եւ ասել՝ ինչ գեղեցիկ մեսիջներ են փոխանցվում. լավ կլինի, որ կյանքում տեսնենք այդ ամենը»,- նշեց Թ. Պողոսյանը:

Թե որքանով է այս անգամվա գեղեցիկ տեքստը իրականություն դառնալու, կերեւա գործողություններով:

«Սա մեսիջ էր, թե նայեք, ես այն մարդն եմ, որ միայն իմ անունի հետ կարելի է 7000 անդամ ունենալ մեկ գիշերում: Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա, թե կուսակցությունը չի նայում էդքան հոգուն ոնց են ստուգելու: Կարող են լինել մարդիկ, որոնք կապ չունեն իրենց որեւէ արժեքի կամ գաղափարի հետ, հնարավոր է այնպիսի գորոծղություններ են արել, որ իրենցով այլ մարմիններ պետք է զբաղվեն»,- ընդգծեց Պողոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular