ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդուն՝ «Ռեալի» երկրպագուներին. Առանց ձեր աջակցության չէր լինի այս հաղթանակը (ֆոտոշարք)

ՍՊՈՐՏ

 Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակում կարեւորել է երկրպագուների դերը:

«Շատ եմ ցանկանում նշել, որ առանց ձեր աջակցության մենք չէինք հաղթի Չեմպիոնների լիգայում եւ նվաճի այս հրաշալի գավաթը: Հպարտ եմ, որ ֆուտբոլ եմ խաղում «Ռեալի» համազգեստով: Շատ երջանիկ եմ եւ ցանկանում եմ երգել: Այսպես հաղթում է «Ռեալը»,- Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում անցկացված չեմպիոնական տոնախմբությանն ասել է Ռոնալդուն, հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայացած եզրափակիչում Արքայական ակումբը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Մադրիդի «Աթլետիկոյին»: Խաղի հիմնական եւ ավելացված ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով: 11 մետրանոց հարվածաշարում հաղթական 11 հարվածն իրացրել էր հենց Ռոնալդուն:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular