ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են ամնաբարձր աշխատավարձն ստանում Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստանում են ֆինանսական և ապահովագրական ոլորտի մասնագետները, որոնց միջին աշխատավարձը կազմում է 418,71 հազար դրամ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Աշխատավարձի բարձր ցուցանիշով երկրորդ տեղում տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտն է, որտեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 359,8 հազար ՀՀ դրամ:

Ըստ ԱՎԾ­ի՝ ՏՏ և կապի ոլորտում միջին աշխատավարձը ավելի քան 1.5 անգամ բարձր է, քան հանրապետությունում միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը: Նշենք, որ երրորդ տեղում գտնվում է հանքարդյունաբերության ոլորտը՝ 350 հազար դրամ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշով:

Մյուս ոլորտրներում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշներն են.կառավարում, պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 264 հազար դրամ, շինարարություն՝ 226 հազար դրամ, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 241 հազար, մշակող արդյունաբերություն՝ 183 հազար դրամ, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 165 հազար, մեծածախ և մանրածախ առևտուր՝ 154 հազար դրամ, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 148 հազար, կրթություն՝ 124 հազար դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular