Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով պետք է պատասխան տա թանկ գազի համար, կամ ինչ է պարտք մնալու Հայաստանն էժան գազի դիմաց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվարի 1-ից Հայաստանում գազի գինը կնվազի։ Սա վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին և, ըստ էության, առայժմ գոնե վերջին քայլն է, որտեղ շատ կոնկրետ արտացոլված է հասարակական շահը, և հանրությունը կարող է շոշափել այն։

Գազի գնի իջեցման անհրաժեշտությունը նա ազդարարեց վարչապետի պաշտոնում կառավարության առաջին նիստի ընթացքում։ Այդ նախաձեռնությունն անմիջապես կապվեց այն հանգամանքի հետ, որ Կարապետյանը «Գազպրոմի» կադր է, և ռուսական ընկերությունը հավանաբար այդպիսով փորձում է աջակցություն ցուցաբերել նրան, այսպես ասած՝ զարդարել նրա մուտքը հայաստանյան իշխանական դաշտ։

Մի քանի օր հետո Հայաստան ժամանեց «Գազպրոմի» ղեկավար Միլլերը, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ հանդիպումներ եղան, և, ըստ ամենայնի, վերջնականապես համաձայնեցվեցին գազի գնի իջեցման պայմանները, և «Գազպրոմը» փաստորեն գնի իջեցումը, այսպես ասած, վերցրեց իր վրա։

Մնաց մի անպատասխան հարց հասարակությանը՝ եթե «Գազպրոմը» կամ «Գազպրոմ-Արմենիա» ձեռնարկությունը կարող էին այդպես իջեցնել գազի գինը սպառողների և արտադրողների համար, ինչո՞ւ դա չէին անում ավելի վաղ։ «Գազպրոմ Արմենիան» հայտարարում է՝ հաշվարկել են, որ նվազեցնելով գազի գինը՝ իրենք կավելացնեն սպառումը։ Ենթադրենք, բայց կրկին անպատասխան է հարցը, թե ինչո՞ւ դա չէին անում ավելի շուտ, ինչո՞ւ այդ մասին մտածեցին, երբ հենց Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ։ Թեև չի բացառվում, որ Կարեն Կարապետյանից ավելի կապ ունի այստեղ այն, որ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և իշխանությունը խիստ կարիք ունի նման քայլերով սոցիալական լարվածությունը մեղմելու։

Բոլոր դեպքերում ակնհայտ է դառնում, որ Հայաստանում միանգամայն հնարավոր էր գազի գնի իջեցում, և եթե անգամ հնարավոր էր ոչ թե հինգ տարի առաջ, այլ երկու, երեք կամ մեկ ամիս առաջ, ապա ըստ էության ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիների հաշվին ստացվել են հավելյալ շահույթներ, երբ հնարավոր էր գազ մատակարարել ավելի էժան։

Այստեղ արդեն, իհարկե, հարցերը պետք է ուղղվեն ոչ թե «Գազպրոմին», որը տնտեսվարող է (նրան հետաքրքրում են շահույթները, ոչ թե քաղաքացիները), այլ Հայաստանի հարկատուների գումարներով սնվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և այդ հանձնաժողովը ձևավորող իշխանությանը՝ նախագահին և խորհրդարանին։ Փաստորեն, հնարավոր է ավելի էժան գազ, և «Գազպրոմ Արմենիան» չի սնանկանա, չի կործանվի, ավելին՝ դեռ ինչ-որ նոր հույսեր է փայփայում։

Ուրեմն ի՞նչ տրամաբանությամբ են հաստատվել ընկերության ներկայացրած նախորդ՝ ավելի բարձր սակագները, ի՞նչ տրամաբանությամբ է հանրային այդ ծառայությունը, այսպես ասած, կարգավորել հանրային միջոցներով սնվող հանձնաժողովը, որը պետք է պաշտպանի հասարակության շահը։ Իսկ եթե այժմ գազի գնի նվազեցումը կատարվում է ի վնաս «Գազպրոմ Արմենիայի», ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է հաստատվում այդ գինը, չէ՞ որ դա մի քանի ամիս կամ տարի հետո կարող է հանգեցնել ճգնաժամի և աղետի, ինչի համար ստիպված կլինի վճարել Հայաստանի սպառողը, ինչպես ստիպեցին ըստ էության դա անել հայկական էլցանցերը ռուսական սեփականատիրոջ ձեռքով աղետի հասցնելուց հետո՝ թանկացնելով էլեկտրաէներգիան։

Մի բան պարզ է, որ Հայաստանում կայացվում են նախընտրական որոշումներ, որոնք, իհարկե, շատ հաճելի և ողջունելի են մեզ բոլորիս համար, ընտրողների համար՝ անկախ իշխանության հանդեպ վերաբերմունքից։ Սակայն բացարձակապես պարզ չէ այդ նախընտրական որոշումների գինը։ Մի անգամ արդեն՝ նախորդ ընտրություններին ընդառաջ, Հայաստանը նախընտրական այդ պոպուլիստական որոշումների համար «Գազպրոմին» պարտք մնաց 300 միլիոն դոլար, որ հետո վճարվեց Հայաստանի շահերի և ինքնիշխանության հաշվին։ Այդ նախադեպը հաշվի առնելով է, որ մի կողմից, իհարկե, գոհ լինելով, որ գազի գինը Հայաստանում նվազում է, մյուս կողմից՝ չի ստացվում մտահոգ չլինել, թե ինչ է պահանջվելու դրա դիմաց Հայաստանից մի քանի ամիս կամ տարի հետո, երբ իշխանությունը լուծի նախընտրական խնդիրները։

Իսկ եթե գազի գինը նվազում է, որովհետև իսկապես կա նվազելու բավականաչափ տեղ, ապա այդ դեպքում կնշանակի, որ Հայաստանին պարտք է այն իշխանությունը, որը մինչ այդ հաստատել է գազի բարձր սակագները։

 
 
Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՈսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»
Ամենադիտված