ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


33-րդ աբորտից հետո կույս են լինում և ամուսնանում են, կարմիր խնձորն էլ գալիս ա. Կոռնիձորի Արո

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, դեմ է ամսական 1000 դրամ փոխանցելու նախագծին, որը ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ. «Միանշանակ դեմ եմ, ու գրել եմ՝ ժողովրդի վզին ևս մեկ անգամ նստել չի կարելի: Պետության մենաշնորհը թող չխլեն, պետությունը պարտավոր է բանակը պահելու, պետությունը պարտավոր է զոհվածին, վիրավորին պահելու, դա պետության մենաշնորհն է: Զինվորը պարտավոր է պահելու սահմանը, տալու ամենաթանկ բանը՝ կյանքը հայրենիքի համար, իսկ պետությունը պարտավոր է զինվորին հատուցի իր կատարածի դիմաց»:

-Հանրության շրջանում քննարկում են՝ հարցը ոչ թե 1000 դրամն է, այլ այն մտավախություն կա, որը գուցե դրանք նպատակին չծառայեն: Բայց ո՞ր մի անգամն ա տեղ հասել, որ այս անգամը տեղ հասնի, դա փորձված երևույթ ա:

-Իսկ եթե վստահության մեխանիզմներ ներդրվե՞ն: Մոռացեք, Հայաստանում գոյություն չունեն վստահության մեխանիզմներ, քանի որ հնգափեղկ ազգաբնակչության մեջ, հնգափեղկ պետության բնակչության մեջ ի՞նչ վստահություն, չկա, գոյություն չունի: Թող վերականգնեն վստահության մեխանիզմները պետականորեն, բայց հիմա վաղ է այդ մասին խոսելը:

-Առաջիկայում ԱԺ ընտրություններ են, ի՞նչ ձևով եք մասնակցություն ունենալու: Դեռ ոչինչ չեմ կարող ասել, թե ինչպիսի կարգավիճակ կլինի իմ մոտ և իմ ընկերների մոտ՝ անկուսակցականների մասին է խոսքը, առայժմ մենք անտարբեր ենք վերաբերում այսպես կոչած ապագա ընտրություններին, համենայնդեպս մատերի արանքով ենք վերաբերում հարցին, որովհետև մենաշնորհային ենք դիտում, ավելի ճիշտ՝ բռնաշնորհային:

-Այսինքն՝ չեք բացառում, որ մասնակցություն կունենաք: Ոչինչ չի բացառվում, Հայաստանի հանրապետությունում ոչինչ չի բացառվում:

-Ձեզ այս կամ այն կուսակցություններից առաջարկներ եղե՞լ են: Ինձ եղել են որոշակի առաջարկություններ, ես միանշանակ մերժում եմ, ինձ հետաքրքիր չեն կուսակցական մոտեցումները: Կուսակցական պատասխանատվություններ չեմ ուզում կրել, կուսակցական լամբադան ինձ համար չի:

-Ո՞ր կուսակցությունների կողմից են առաջարկներ եղել: Դա թողնենք, էդ հարցը օրակարգից դուրս ա, եթե մի բան կույս պատկանելությանն է պատկանում, այսինքն՝ կուսակցական, տարբերություն չկա, դա կլինի երեք հոգանոց, թե կլինի 1500 հոգանոց, թե երկրի կեսից ավելին:

-Գուցե ընդդիմադիր կողմի՞ հետ, պարոն Խուդավերդյան: Ցույց կտա՞ք էդ ընդդիմադիր կուսակցություննեը:

-Այդպիսի բազմաթիվ կուսակցություններ կան, որոնք իրենց ընդդիմադիր են հայտարարել:

Կներեք, Ձեր ասածը գիտեք որն ա՝ 33-րդ աբորտից հետո կույս են լինում և ամուսնանում են, կարմիր խնձորն էլ գալիս ա:

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ  hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular