Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկա ընտրությունների միակ հարցը՝ ո՞ւմ հետ ես դու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հասարակության մի շերտ կա, որը ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա չի հասկանում, թե ինչ նշանակություն ուներ Արցախը Հայաստանի համար: Մարդկանց այդ տեսակն Արցախը միշտ դիտարկել է բեռ, վայր, որտեղ ծառայություն են անցնում Հայաստանից գնացած զինծառայողներ: Մարդկանց այդ տեսակը իր կյանքի գրեթե բոլոր դժբախտությունների պատճառը համարել է Արցախի չկարգավորված խնդիրը: Հիմա, որ նրան բացատրես, որ եթե չկա Արցախ, ապա կարող է չլինել նաև Հայաստան, որ թուրքը եկել հասել է Սյունիքի դարպասներին, որ 100-150 հազար տոննա ցորեն էր մատակարարվում Արցախից Հայաստանին, որ 100-ից ավելի ՀԷԿ-եր էին աշխատում Արցախում, որոնք էլեկտրաէներգիա էին ապահովում և այլն, և վերջապես Արցախը մեր պատմական հայրենիքն է, որտեղ դեռևս 5-րդ դարում կառուցված եկեղեցիներ կան, միևնույն է մարդկանց այս տեսակը դա չի հասկանում: Նաև չի հասկանալու, երբ չլինի Սյունիքը, Տավուշը, նույնիսկ Երևանի կեսը: Միևնույն է՝ այն մյուս կեսում նա հանգիստ սուրճ կխմի, սպասելով, թե երբ է Բայրաքթարը հայտնվելու իր գլխավերևում: Եվ դժբախտությունն այն է, որ այս մարդիկ են Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը: Այս մարդիկ նայում են Նիկոլին ու իրենց արտացոլումն են տեսնում: Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլը մեր ժողովրդի մի մեծ մասի հավաքական արատների, մտածելակերպի, աշխարհընկալման մարմնացումն է: Դա է պատճառը, որ եթե վաղը պարզվի, որ Նիկոլը հանձնում է նաև Երևանը, ապա նրան պաշտպանողներ և այդ քայլը արդարացնողներ անպայմանորեն կգտնվեն: Այս մարդկանց ինտելեկտի վրա ազդելով է իշխանության եկել և այն պահում Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, պետք է նաև արձանագրենք, որ 2018թ-ին տասնյակ հազարավոր քաղաքացիներ քվեարկել են Նիկոլի օգտին, որովհետև անկեղծ հավատացել են նրա ստերին, ցանկացել են, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան: Ակնհայտ է, որ այդ մարդիկ եկող ընտրություններում չեն քվեարկելու երկիրը կոլապսի ենթարկած այդ մարդու օգտին: Մնում է հասկանալ՝ ովքեր են և որքան են Նիկոլ Փաշինյանին սատարող մարդիկ: Արդյո՞ք նրանք այնքան շատ են, որ ընտրություններում նրանց քվեն բավարար կլինի Նիկոլի իշխանության վերարտադրման համար: Վստահ եմ, որ ոչ: Բայց խնդիրն այն է, որ մենք որպես ազգ, որպես էթնոս պետք է մեր հասարակության այդ հատվածի մտածելակերպն ու արժեքները ինչ-որ ժամանակահատվածում փոխենք, հակառակ դեպքում մի օր կգա մեկ ուրիշ Նիկոլ ու մենք վերջնականապես կկորցնենք մեր հայրենքը, պետականությունը:

Ցավալի է, բայց պետք է արձանագրենք, որ թուրքի հետ առևտրի տենչող այս շերտը, որի համար առաջնային է գրպանում փող լինելը, իսկ ստամոքսում սնունդ, չի էլ պատկերացնում, որ կարճ ժամանակ հետո թուրքական կապիտալը կգրավի ողջ երկիրը՝ իրեն դարձնելով թուրքական տնտեսական էքսպանսիայի զոհը:

Նայեք՝ հարևան Վրաստանում ինչ է տեղի ունենում: Վրացիները իրենց երկրում բողոքում են թուրքական տնտեսական զավթողականությունից, որը մի քանի տարի հետո սահուն անցում է կատարելու այդ երկրի՝ թուրքական լծի տակ ընկնելու փայլուն կոմբինացիայի: Նիկոլն ու իր թիմը քարոզում են թրքասիրություն, քիրվայություն ու ոչ պատահական, ու ոչ առանց հասկանալու: Նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ են անում: Առաջիկայում ընտրություններ են ու հիմնական հարցը հետևյալն է՝ կամ դու Նիկոլի հետ ես՝ հայրենիքիդ ու պետականության կորստի հեռանկարով, կամ տրամաբանորեն հակառակը:

Անի Առաքելյան

www.1or.am 

Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը․ ՊուտինՀարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Ականատեսները պատմել են, թե ինչպես է Կամազը մխրճվել ժողովրդի մեջ (տեսանյութ)«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)«Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ)Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնինՄայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետԲագրատ Սրբազանին եթե կալանավորեն՝ ժողովուրդը 10 անգամ կավելանա. Շարմազանով (տեսանյութ)Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ ԶաքարյանԲագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետոՊետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ ԴանիելյանՄեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ ՍրբազանՄի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ)Կառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը (տեսանյութ)Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ ՍրբազանՄեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան( Տեսանյութ)Արման Թաթոյանը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Մենք հաշտության օրակարգ ունենք, պիտի իրականություն դարձնենք. ՍրբազանՃշմարտությունը եկավ հայոց մայրաքաղաք և ամբողջ հայությանը արթնացրեց. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)Սրբազանը սկսեց երգել Հայոց Օրհներգը, բազմահազար ժողովուրդը միացավ նրան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղՋերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնություն. Ինչպես են Հանրապետության հրապարակում դիմավորում Բագրատ Սրբազանին (Տեսանյութ)Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան ՈսկանյանՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Եթե ՀՀ-ի քաղաքացի ես և մտահոգ ես ՀՀ-ի իրական շահերով, պետք է լինես հրապարակում». ՄելքոնյանՍրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակինԴեպի Հանրապետության հրապարակ եկող բազմամարդ երթի մի ծայրը Բաղրամյան պողոտայի սկզբում է, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակումՆախկին ԱԳ նախարարները, արևելագետներն ու դիվանագետները միացան Սրբազանի երթինՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան«Վահե Ղազարյան, այդ տղերքին՝ ոստիկաններին, մի՛ փչացրեք, մենք ոչ ջրածնային, ոչ էլ ատոմային ռումբ ունենք, այդ տղաներին արդեն բավարար չափով փչացրել եք, դադարեցրեք ապօրինությունները»․ Բագրատ սրբազանը՝ ՆԳ նախարարինԴեպի Երևան ճանապարհ է փակվել և չեն թողնում, որ ժողովուրդը գա, եթե ճիշտ է, ապա Վահե Ղազարյան, դադարեցրեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատգամավոր Զատուլինը հայտարարել է Անդրկովկասը «հակառուսական ցատկահարթակի» վերածելու ԱՄՆ-ի փորձերի մասին«Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում ո՞ր համարի ներքո ելույթ կունենա «Լադանիվան» այսօր Քյոխը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց (տեսանյութ)Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Լևոն Թաթոյանը նոր պաշտոն է ստացել ՔԿ-ում Բժիշկները միացան սրբազան պայքարին Արևմուտքը «հեղեղելու է հայերին միլիարդներով». Փաշինյանը ցանկանում է կանգ առնել Արևմուտքի պահանջովԲագրատ Սրբազանը գնդակ է խաղումՈստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) Միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. Պուտին
Ամենադիտված