Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերջերս համացանցում հուզմունքով կարդացի, որ ոմն Մերի ներկել է իր մազերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Aravot.am-ը գրում է.

Վերջերս համացանցում հուզմունքով կարդացի, որ ոմն Մերի (ազգանունն արդեն չեմ հիշում) ներկել է իր մազերը: Քանի որ այդ լուրը «վերարտադրվել է» մի քանի կայքերում, ենթադրում եմ, որ Մերին ունի հազարավոր երկրպագուներ, որոնք անտարբեր չեն իր մազերի գույնի հանդեպ եւ ամեն անգամ ցնցվում են, երբ այդ գույնը փոխվում է: Դա է վկայում նաեւ «like»-երի եւ քննարկումների քանակը:

Դա նորմալ է՝ մարդիկ, հատկապես երիտասարդները, չպիտի անընդհատ մտածեն լուրջ խնդիրների մասին, նրանք պիտի ունենան ժամանցի, զվարճանալու հնարավորություն:

Ով ինչպես է զվարճանում՝ դա կախված է ճաշակից եւ մտահորիզոնից: Բայց նորմալ չէ, երբ ժամանցի, զվարճանքի համար նախատեսված լուրերը մատուցվում են որպես լուրջ, ազգի համար բեկումնային նշանակություն ունեցող եւ շաբաթներով ու ամիսներով «ծամծմվում են», այսպես ասած, տատանվում են «այո»-ի եւ «ոչ»-ի արանքում:

Այդ թեմաների դիպուկ օրինակները բերված են «ՀԺ»-ում Աննա Հակոբյանի հոդվածում՝ Ծառուկյանը կվերադառնա՞, թե՞ չի վերադառնա քաղաքականություն, Վիկտորը կստեղծի՞, թե՞ չի ստեղծի իր կուսակցությունը, այս կուսակցությանը կմիանա՞, թե՞ չի միանա Սեյրան Օհանյանը (հուսով եմ, հարգարժան գեներալը նման քայլի չի գնա):

Որպես բարձրաշխարհիկ կյանքի մի երանգ, դա, իհարկե, հետաքրքիր է, ճիշտ այնպես, ինչպես հետաքրքիր է, թե մազերի որ գույնն է այս պահին գերադասում Մերին: Բայց ներկայացնել դրանք որպես շատ սկզբունքային խնդիրներ, որոնցից կախված է մեր երկրի ապագան, դա, ինձ թվում է, չափազանցություն է:

Պարզ է, որ Բաղրամյան-26-ում, կառավարությունում, ՊՆ-ում եւ այլ գերատեսչությունում նստած մի չինովնիկի ձեռնտու է, որ վերոհիշյալ հարցերը կամ՝ Պողոսին նշանակելու ու Պետրոսին ազատելու հարցը լուծվի մի ձեւով, իսկ մյուս չինովնիկին ձեռնտու է, որ հարցը լուծվի ճիշտ հակառակ ձեւով: Այդ իրենց պալատական, խարդավանքային տրամաբանությունից ելնելով՝ նրանք տարբեր տեսակի «ազդակներ» են ուղարկում լրատվամիջոցներին:

Այստեղից էլ գալիս են «ծամծմոցն» ու «տատանումները»: Բայց այստեղ կա, ինձ թվում է, ավելի կարեւոր հարց: Կարծում եմ, որ մեր հասարակության եւ լրատվամիջոցների առնվազն մի մասը պետք է կատարի հաջորդ քայլը դեպի հասունություն եւ խոսի ոչ միայն այն մասին, թե ինչ կա, այլեւ այն մասին, թե ինչպես պետք է լինի: Այսինքն՝ ոչ թե անձերի, այլ սկզբունքների, ինստիտուտների, մեխանիզմների մասին: Այդ պարագայում «բարձրաշխարհիկ» լուրերն, ըստ երեւույթին, կնահանջեն երկրորդ պլան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված