ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ուժգին երկրաշարժ Է ցնցել Ճապոնիան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 6,1 մագնիտուդով  երկրաշարժ Է նոյեմբերի 24-ի առավոտյան տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսարեւելյան շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է ազգային օդերեւութաբանական գործակալությունը: Իր հերթին «Կիոդո» գործակալությունը հայտնել Է, որ ցունամիի սպառնալիք չկա:

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել նույն այն վայրում, որտեղ երկու օր առաջ ավելի հզոր երկրաշարժ Էր գրանցվել 7,3 մագնիտուդով: 

Այսօրվա երկրաշարժը զգացվել Է Իբարակի, Միյագի, Յամագատա, Տոտիգի, Սայտամա, Տիբա հյուսիսարեւելյան պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: Տոկիոյի Էներգետիկական ընկերությունում հայտնել են, որ ատոմակայաններում վնասվածքներ չեն արձնագրվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular