Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE Հանրապետության հրապարակում մեկնարկել է Տավուշը հանուն հայրենիքի փրկության հանրահավաքը (ուղիղ)

Թեժ է լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։

Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ի՞նչն է օրինաչափ այս իրադարձության մեջ։ Այն, որ թե Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, թե միջազգային հեղինակավոր կառույցներ, թե տեղական կառույցներ ու իրավաբաններ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի կալանավորման առաջին իսկ օրվանից։

Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ նախաձեռնեց Սահմանադրական դատարանը «զավթելու օպերացիան», դեռ այդ ժամանակ ակնհայտ էր, որ ՍԴ կազմը փոխելու մոտիվը խուսափելն էր նրանից, ինչը երեկ տեսանք։ Այսինքն, Նիկոլն ուզում էր սեփականաշնորհել ՍԴ-ն՝ Քոչարյանի, Ստամբուլյան կոնվենցիայի և մի շարք այլ ուղղություններով ցանկալի արդյունք ունենալու համար։ Չհաջողվեց։

Նիկոլ Փաշինյանը տապալվել է բոլոր ուղղություններով՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն, դատաիրավական և ժողովրդավարական բարեփոխումներ և այլն։ Չկա գոնե մի ոլորտ, որտեղ իշխանությունը ինչ-որ մի փոքր առաջընթաց արձանագրած կլինի։

Ինչևէ, թե Քոչարյանի գործը, թե երկիրը այս օրին հասցնելը, թե պատերազմում պարտությունն ու ապագայի անորոշությունը Ռոբերտ Քոչարյանին դարձրել են լրջագույն քաղաքական գործոն։ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մեջ է հասարակության մի ստավար հատված տեսնում երկրի զարգացման հնարավորությունը։ Ի դեպ, նման կարծիք ունեցող մարդկանց թիվը օր-օրի ավելանում է։ Առաջիկա ընտրություններում պայքարը հենց այս երկու բևեռների՝ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև է ընթանալու։

Ի դեպ, խնդիրն այն չէ, որ կարծում ենք, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այնքան բարձր է, որ նա ընտրություններում հաղթողի հիմնական ֆավորիտն է լինելու, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը դե յուրե դեռ վարչապետ է՝ իշխանության որոշակի լծակներով և մյուս կողմից՝ առկա քաղաքական ուժերի մեջ թերևս ռեյտինգով առավել բարձը։

Փորձագետները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի մաքսիմում հնարավորությունը ընտրություններին 15 %-ի սահմաններում է։ Սակայն, այս տեմպերով շարունակելու դեպքում, Նիկոլ Փաշինյանը կարող է նույնիսկ խորհրդարան չանցնել։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, թերևս ամենագլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե ինչ ձևաչափով է ընտրություններին մասնակցելու երկրորդ նախագահը։ Քոչարյանի հստակ վարկանիշի մասին դժվար է հիմա խոսել, բայց փաստ է, որ այն արագ տեմպերով աճում է։ Այդուհանդերձ, մեկ բան ակնհայտ է՝ այս ընտրություններում ներգրավված են լինելու Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները, քաղաքական դաշտի գրեթե բոլոր խաղացողները։

Թերևս թեժ է լինելու։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Կառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը (տեսանյութ)Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ ՍրբազանՄեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան( Տեսանյութ)Արման Թաթոյանը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Մենք հաշտության օրակարգ ունենք, պիտի իրականություն դարձնենք. ՍրբազանՃշմարտությունը եկավ հայոց մայրաքաղաք և ամբողջ հայությանը արթնացրեց. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)Սրբազանը սկսեց երգել Հայոց Օրհներգը, բազմահազար ժողովուրդը միացավ նրան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղՋերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնություն. Ինչպես են Հանրապետության հրապարակում դիմավորում Բագրատ Սրբազանին (Տեսանյութ)Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան ՈսկանյանՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Եթե ՀՀ-ի քաղաքացի ես և մտահոգ ես ՀՀ-ի իրական շահերով, պետք է լինես հրապարակում». ՄելքոնյանՍրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակինԴեպի Հանրապետության հրապարակ եկող բազմամարդ երթի մի ծայրը Բաղրամյան պողոտայի սկզբում է, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակումՆախկին ԱԳ նախարարները, արևելագետներն ու դիվանագետները միացան Սրբազանի երթինՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան«Վահե Ղազարյան, այդ տղերքին՝ ոստիկաններին, մի՛ փչացրեք, մենք ոչ ջրածնային, ոչ էլ ատոմային ռումբ ունենք, այդ տղաներին արդեն բավարար չափով փչացրել եք, դադարեցրեք ապօրինությունները»․ Բագրատ սրբազանը՝ ՆԳ նախարարինԴեպի Երևան ճանապարհ է փակվել և չեն թողնում, որ ժողովուրդը գա, եթե ճիշտ է, ապա Վահե Ղազարյան, դադարեցրեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատգամավոր Զատուլինը հայտարարել է Անդրկովկասը «հակառուսական ցատկահարթակի» վերածելու ԱՄՆ-ի փորձերի մասին«Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում ո՞ր համարի ներքո ելույթ կունենա «Լադանիվան» այսօր Քյոխը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց (տեսանյութ)Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Լևոն Թաթոյանը նոր պաշտոն է ստացել ՔԿ-ում Բժիշկները միացան սրբազան պայքարին Արևմուտքը «հեղեղելու է հայերին միլիարդներով». Փաշինյանը ցանկանում է կանգ առնել Արևմուտքի պահանջովԲագրատ Սրբազանը գնդակ է խաղումՈստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) Միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. Պուտին Միջադեպ՝ Եռաբլուրում․ ինչ է կատարվել (տեսանյութ)«Գազպրոմ»-ը վաճառքի է հանել Մոսկվայում ունեցած անշարժ գույքը (լուսանկարներ) Վարդան Ոսկանյանը միացավ Սրբազանի շարժմանը Երևանի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Հայաստանը կրկնում է Ուկրաինայի ողբերգական ճանապարհըՄալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա Որպես հավատացյալ քրիստոնյա, որպես հայ, անվերապահորեն աջակցում եմ մեր եկեղեցուն. Արմեն ՊետրոսյանԱլիևը վաղն էլ կասի՝ «եթե ձեր այբուբենը չփոխեք, պատերազմ եմ սկսելու»․ Շարմազանով Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ 1992թ. հայկական զորամիավորումները ավարտել են Շուշիի ազատագրումը. պատմության այս օրը (09 մայիս)«Ռազմական ժամանակաշրջանի երաժշտություն» աուդիոգրադարանի սկավառակներից մեկը նվիրված է Արամ Խաչատրյանի երաժշտությանըՌուս զինվորականները դուրս կգա՞ն ՀՀ-իցԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ կրակոց է հնչել ԱԱԾ-ին ուզում եմ հարցնել` մեր ազգային անվտանգությունը ապահովվա՞ծ է. Գառնիկ ԴանիելյանՍրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ«3 մեծ շունչ քաշեց ու աչքերը փակվեցին»․ մայրը որդու վերջին վայրկյանների մասին է պատմում (տեսանյութ)ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ Լիդերների փակ քննարկումը․ Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին
Ամենադիտված