Փոխարժեք՝
474.5
$
534.5
7.34

Երևանում նկարազարդվել է ավելի քան 30 բակային տարածք

Մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման և մետաղական կառույցների ներկման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2016 թվականին նախատեսվում է նկարազարդել 268 բակային տարածք, ինչպես նաև 346 մետաղական կառույցներ ներկել:

Մայիսի 18-ի դրությամբ նկարազարդվել է ավելի քան 30 բակային տարածք: Ներկվել է ավելի քան 200 մետաղական կառույց:

loading...
Loading...
website by Sargssyan