ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերմինե Նաղդալյանը լրատվական կայք է գնել... ու «քլնգում» է իր կուսակիցների՞ն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» տեղեկություններով` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրատվական մի կայք է գնել, և այդ կայքի էջերում, որքան էլ զարմանալի է, սկսել է «քլնգել» Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերի:
Այս մասին կուսակցության գրասենյակի կուլիսներում խոսում են նրա գործընկերները: Այն ՀՀԿ–ականները, որոնց դեմ հիշյալ կայքում վարկաբեկող նյութեր են հրապարակվում, որոշել են մտնել ՀՀ նախագահի մոտ ու գանգատվել Նաղդալյանից:
Արդյոք նա ՀՀԿ–ի ապագա ցուցակի իր մրցակիցների՞ն է փորձում «մրցակցությունից հանել», թե հակառակը` որոշ ՀՀԿ–ականներ են այս լուրը տարածում, որպեսզի վարկաբեկեն Նաղդալյանին:
Թե ով ում վրա է «բոչկա գլորում», կպարզվի ապագայում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular