ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնաներշնչանքի անհույս գերին…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ասում են՝ ժողովրդի քաղաքական հիշողությունը չափազանց կարճ է: Թե որքանով է համապատասխանում այս ասույթն իրականությանը, իհարկե, քննարկման առանձին թեմա է, բայց որ այս առումով լրջագույն խնդիրներ ունեն հատկապես կամա-ակամա քաղաքական տխրահռչակ իրականության մասը դարձած առանձին դեմքեր, կասկածից վեր է. հաճախ, երբ ականջալուր ես դառնում որոշակի կատեգորիայի պատկանող առանձին քաղաքական գործիչների կողմից, ինչպիսին ասենք նույն Նաիրա Զոհրաբյանն է, տրված հարցազրույցներին, ուր նրանք խոսում են իրենց քաղաքական հավակնությունների ու պլանների մասին, համոզվում ես, որ սրանք կա՛մ լիովին կտրված են իրականությունից ու իրենց անտանելի դարձած վիճակը մի կերպ տանելի դարձնելու համար ինտենսիվորեն զբաղվում են աուտոթրենինգով՝ իրենք իրենց ներշնչելով՝ ամեն բան լավ է լինելու, կա՛մ փորձում են խաբել հայաստանյան հասարակությանն ու կեղծ տպավորություն ստեղծել,թե քաղաքական դիակներ չեն,թե դեռևս իրենց մարմիններում շունչ ունեն, պատրաստ՝ դառնալու հասարակության կենսական շահերի իրական արտահայտիչը:

Ինչպես ենթադրվում էր դեռևս ամենասկզբից, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականապես ակտիվացումը շատերի խաղաղ հոգիներն է ալեկոծել. ոմանք փորձում են ինչ-որ կերպ համակերպվել վերահաս իրողության հետ, որոշներն անհույս կռիվ են տալիս սեփական շքի հետ,իսկ մի քանի «ճարպիկներ» էլ, փորձելով ժողովրդին պարտադրել սեփական քաղաքական գոյությունը, ջանք ու եռանդ չեն խնայում ու ամեն գնով ջանում են վերանվաճել այն մարդու վստահությունը, որի դեմ մինչև վերջերս «սուր էին ճոճում», երկակի խաղերի մեջ մտնում՝ ամեն գնով փորձելով փրկել սեփական կաշիները. Զոհրաբյանի՝ հայկական լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցը լիովին տեղավորվում է վերոհիշյալ տրամաբանության մեջ:

«Միասնություն» համազգային շարժումը, որն,ինչպես հայտնի է, օր օրի է՛լ ավելի մեծ թափ է հավաքում՝ հաջողությամբ ընդլայնելով սեփական շարքերը, արի ու տես, որ մի քանիսի «բկին է մնացել» ու խառնել բոլոր նրանց պլաններն, ովքեր ի սկզբանե սովոր են ստի, կեղծիքի հաշվին իբր քաղաքական կապիտալ կուտակել՝ փորձելով մոռացության տալ այն անմաքուր անցյալն ու անփառունակ ներկան, որի կրողներն են իրենք ու իրենց կողմից ներկայացվող այս կամ այն քաղաքական ուժը:

Ներկայիս ԲՀԿ-ի՝ «պլենտուզից ցածր» գտնվող ժողովրդական վարկանիշի մասին հայտնի է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր կիլոմետրերով հեռու են քաղաքականությունից: Զոհրաբյանի գլխավորությամբ՝ կուսկացությունն այս վերջին շրջանում հասցրել է այնպես վարկաբեկվել ու կորցնել սեփական վստահությունը բոլոր ասպարեզներում, որ դժվար թե գտնվի խելքը՝ գլխին մեկն, ով կարող է վստահեցնել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում այս կուսակցությունը կարող է ինչ-որ շանս ունենալ՝ ապագայում մաս կազմելու օրենսդիրին:

Այս մասին, իհարկե, հաստատապես գիտակցում է նաև Զոհրաբյանն, ով, նախանձից դրդված, անում է հայտարարություններ,որոնք բացի քմծիծաղից, ուրիշ ոչինչ չեն կարող առաջացնել: Սույն տիկինը, տարված սեփական չեղած հմայքով, ինքն իրեն երևակայել է դաշտում եղանակ ստեղծող ու կարծիք հայտնել, թե, իր պատվից ցածր է համարում ընտրություններին դաշինքներով հանդես գալը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե այնքան հզոր ու ինքնաբավ է, որ ինքնուրույնաբար էլ կարող է իրականացնել սեփական պլանները:

Թե հատկապես ինչը կարող է ընկած լինել Զոհրաբյանի «ինքնավստահության» հիմքում, ճիշտն ասած, այնքան էլ հասկանալի չէ. բազմիցս է նշվել այն մասին, որ Ծառուկյանը չի պատրաստվում ԲՀԿ-ի հետ որևիցե հավելյալ ճանապարհ անցնել,ու քաղաքականապես ակտիվանալու դեպքում անելու է դա նոր թիմով, նոր ու չվարկաբեկված մարդկանցով, որոնք պարզ ճակատով են ներկայանում ժողովրդին, որոնց կենսագրության մեջ անհնար է գտնել որևիցե անցանկալի դրվագ կամ նշմարել բիծ. Զոհրաբյաններն իրենց դարն այլևս ապրել են, ու այս դեպքում արդեն ավելորդ հետողորմյաները չեն օգնելու.գնացքը գնացել է...

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular