ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտոնյալ գեներալը. Մանվել Գրիգորյանը ԱԺ տարածք է մտնում իր մեքենայով, ինչը նրան «չի հասնում». «ՀԺ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն Ազգային ժողովի երկու համարանիշներ ունի: Մեկը՝ 045 ՕՕ 01, կրում է նրան սպասարկող ԲՄՎ ավտոմեքենան, երկրորդը՝ 045 ՕՕ 11, նրան ուղեկցող այսպես կոչված «յաշիկ» մեքենան:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ մեր զրույցում ասաց, թե տեղյակ չէ, որ ԱԺ-ն Մ. Գրիգորյանին երկու պետհամարանիշ է տրամադրել: Սա նշանակում է, որ Գրիգորյանին այդ երկրորդ համարը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն է տվել, Գ. Սահակյանը պարզապես այն ետ չի վերցրել: Գ. Սահակյանը նաև համաձայնեց, որ երկրորդ համարը Մ. Գրիգորյանին «չի հասնում», սակայն չասաց, որ այն ետ կվերցնի:

Նշենք, որ ԱԺ-ն յուրաքանչյուր պատգամավորի պետք է ընդամենը մեկ պետհամարանիշ տրամադրի, մինչդեռ տարիներ շարունակ ԱԺ տարբեր պատգամավորներ ու պաշտոնյաներ իրենց հարազատների՝ աղջիկների, տղաների և այլոց համար նույնպես կարողացել են նման համարներ ձեռք բերել, ինչը անթույլատրելի է: Մ. Գրիգորյանը նաև այն եզակի պատգամավորներից է, որը ԱԺ տարածք է մտնում իր մեքենայով, ինչը կրկին նրան «չի հասնում», և ինչի իրավունքը նա կրկին Հ. Աբրահամյանից է ստացել: «Որպես գեներալ, որպես պատերազմին մասնակցած ու նաև այլ խնդիրների պատճառով թույլատրել ենք, որ մտնի ներս»,- ասաց Գ. Սահակյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular