ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտնել է նախագահի դեմ երկու մահափորձ կանխելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կանխել է երկրի նախագահ Աբդուլ Ֆաթահ Հալիլ Աս-Սիսիի դեմ երկու մահափորձ, հայտնել է գլխավոր դատախազ Նաբիլ Սադեկը, փոխանցում է Elwatannews–ը։

Սադեկի խոսքով Աս- Սիսիի սպանությունը ծրագրել էին երկու ահաբեկչական խմբեր, որոնցից մեկի բազան Սաուդյան Արաբիայում է։

Նախագահի դեմ մահափորձը պետք է իրականացվեր Մեքքա նրա այցի ժամանակ։

Սադեկը ճշգրտել է, որ չարագործները պատրաստվում էին ինքնաշեն պայթուցիկ սարքեր տեղադրել այն հյուրանոցում, որտեղ կարող էր իջեւանել Աս-Սիսին։

Մեկ այլ տեղեկությունով, նախագահին ծրագրում էր սպանել մի մահապարտ կին; Այդ գործերի շրջանակում ձերբակալվել են տասնյակ մարդիկ, ոմանք իբրեւ արդեն խոստովանական ցուցմունք են տվել։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular