ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս բժիշկը բացատրել է կորոնավիրուսի ծանր բարդությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

lenta.ru-ն գրում է, որ Մոսկվայի թիվ 52 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն խոսել է նոր կորոնավիրուսային վարակ ունեցող հիվանդների լուրջ բարդությունների մասին: Նրա մասնակցությամբ հարցազրույցը հրապարակվել է YouTube- ի RT ալիքում:

Լիսենկոն բացատրել է, թե որն է բազմահամակարգային բորբոքային սինդրոմը, որը տեղի է ունենում COVID-19-ով տառապող հիվանդների մոտ: Նրա խոսքով, դա օրգանիզմի աուտոիմուն ագրեսիայի հետ կապված խնդիրների համալիր է:

«Դա ուղեկցվում է տարբեր թիրախային օրգանների ախտահարմամբ, - ասել է գլխավոր բժիշկը, - դա կարող է լինել երիկամները, կարող է լինել սիրտ:Շատ են լինում միոկարդիտներ, որոնք հետագայում կարող են հանգեցնել սրտի ծանր հիվանդությունների»:

Ավելի վաղ Կիրովի Մարզային մանկական հիվանդանոցի բժիշկները փրկել էին յոթ տարեկան աղջկա, որի մոտ կորոնավիրուս տանելու հետ կապված հետո ամբողջ օրգանիզմն էր ախտահարվել: Հետազոտությունը պարզել էր, որ երեխայի մոտ առկա է եղել մանկական բազմահամակարգային բորբոքային սինդրոմ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular