ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախյան պատերազմում զոհվել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Արցախյան պատերազմում զոհվել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանը: Այս մասին հայտնում են Երեւանի պետական կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում:

«Խոր վշտով հայտնում ենք, որ Հայրենիքի համար մղվող պատերազմում անմահացել է ԵՊԿ շրջանավարտ Գագիկ Խաչատուրյանը։ Գագիկ Խաչատուրյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):

2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։ Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 5 ամիս անց։

5 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատներն ու հարազատ բուհը սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։

Մեր ցավակցություններն ենք հայտնում Գագիկ Խաչատուրյանի ընտանիքին, հարազատներին, դասախոսներին ու ընկերներին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular