ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելառուսը սկսել է նավթամթերք մատակարարել ռուսական նավահանգիստներ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բելառուսական նավթամթերքը սկսել են մատակարարել ՌԴ նավահանգիստներ: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարութան մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 5-ին Ուստ-Լուգա նավահանգստի «Պորտէներգո» տերմինալ փոխադրելու համար ավելի քան 5000 տոննա բելառուսական բենզին է ուղարկվել: Առաջին խմբաքանակը ՌԴ-ի տարածք է հասել առավոտյան: Ակնկալվում է, որ մարտի 9-ին այն կհասնի նավահանգստի տերմինալ:

Բացի այդ, մարտի 6-ին 3600 տոննա ծավալով մազութի խմբաքանակն է բեռնվել՝ Պետերբուրգի նավթային տերմինալ ուղարկելու համար:

Մատակարարումները տեղի են ունեցել բելառուսական նավթամթերքը ռուսական նավահանգիստների միջոցով տեղափոխելու մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է փետրվարին: Ըստ համաձայնագրի նախատեսվում է 9,8 մլն տոննա բեռի փոխադրում 2021-2023 թթ.:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular