ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող վարչապետը կաշկանդված է որովհետև վախենում է բացահայտումներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  Արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ արդեն երկրորդ փուլով են բանակցություններ ընթանում, բայց քաղաքական ուժերը,  դեռ ոչ մի փոխհամաձայնության չեն եկել: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ պարզելու համար թե ինչով է պայմանավորված այդ ձգձգումները։

Պարոն Դանիելյան, Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է քաղաքական վիճակը Հայաստանում, ինչո՞ւ այդպես էլ համաձայնություն չի կայանում ուժերի միջև:

— Որքան գիտեմ որոշումը կայացնում են խորհրդարանական ուժերը, այսինքն «Իմ քայլը» մյուս երկու  ֆրակցիաների  հետ փորձում է գալ համաձայնության։ Համաձայնության իմաստը այն է, որ մյուս երկու ֆրակցիաները պարտավորվում են, որ երբ որ գործող վարչապետը հրաժարական տա  իրենք այլ թեկնածու չեն ներկայացնի, որ երկու անգամ հրաժարական տա և նոր ընտրություն լինի։ Այս դեպքում արտախորհրդարանական ուժերի ազդեցություն գոյություն չունի։ Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, որոնք հիմա Բաղրամյանում են, ապա  նրանց տեսակետը պարզ է՝ իրենք չեն համարում, որ այս նախընտրական գործընթացը գործող վարչապետի ղեկավարությամբ է քանի որ չեն վստահում նրան, և կարծում են, որ նա տարբեր մախինացիաների կգնա և իր լծակները կոգտագործի ընտրությունները կեխծելու համար։ Սա է ընդհանուր իրավիճակը։

Ըստ ձեզ, արհեստականորեն ձգձգվո՞ւմ է համաձայնության գալը։

— Չգիտեմ, չեմ կարող ասել, գուցե այստեղ հարցը Բարգավաճ Հայաստանին է վերաբերում, որը և խորհրդարանական ուժ է և արտախորհրդարանական ուժերի ֆորմատի մեջ է մտնում և  որոշակի կաշկանդված է տեսակետ հայտնելու առումով։ Հստակ ասել չեմ կարող բայց ենթադրում եմ, որ գուցե Բարգավաճ Հայաստանի դիրքորոշման հետ է կապված այս ձգձգումը։

Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ մասնակցելու է ընտրություններին և ավելին, հաղթելու է, ինչպես հաղթել է իր պաշտոնավարման երկու ժամկետներում: Ի՞նչ եք կարծում, նա ունի՞ նման հնարավորություն:

— Կարծում եմ՝ ունի։

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը՝ նշելով, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք անվանելը մարտահրավեր է միջազգային իրավունքին: Ըստ ձեզ, հայկական կողմը որքանո՞վ է համահունչ պատասխանում։

— Հայկական կողմը պատերազմից հետո բացարձակապես համահունչ չի պատասխանում և պատերազմից առաջ նույնպես համահունչ կերպով չէր պատասխանում։ Ես կարծում եմ, որ այս գործող վարչապետը կաշկանդված է որովհետև ըստ երևույթին նա վախենում է նույնատիպ ինչ-որ բացահայտումներից և դրա համար համապատասխան ձևով չի կարողանում արձագանքել։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular