ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանը Տնտեսական համագործակցության կազմակերպության 14-րդ գագաթնաժողովում նորից խոսել է Արցախից և Հայաստանի ներքաղաքական զարգացումներից: Նա նշել է. «Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունները կարող ենք ամրապնդել մեր անվտանգությանն ու կայունությանն ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցով», նաև հավելել է, որ Հայաստանն էլ տարածաշրջանում խաղաղությանը միտված իր քայլերը կանի: Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

-Պարոն Իսպիրյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ պատերազմից հետո Թուրքիան պարբերաբար խոսում է ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերություններից:

—Գիտեք 2008-2009 թվականներին տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհաջող փորձ և այդ անհաջող փորձի գլխավոր պատճառը հենց Արցախյան հարցն էր, այսինքն ոչ թե Արցախյան հարցը այլ այն, որ Ադրբեջանը Արցախյան հարցի պատճառով ճնշում էր գործադրում Թուրքիայի վրա՝ չբացել Հայաստանի հետ սահմանները։ Եվ Թուրքիան Հայաստանից պահանջում էր՝ գոնե մեկ շրջան հանձնել Ադրբեջանին, որ Ադրբեջանին կարողանա համոզի, որ ահա ինչ-որ հարց կա։ Այսինքն  ամեն ինչ այս շրջանակներում է և պատերազմի ավարտից հետո, նոյեմբերի 9-ի այդ համաձայնագրից հետո  այլևս որևէ խոչընդոտող հանգամանք Թուրքիայի համար, որովհետև ոչ թե մեկ շրջան ենք տվել, այլ՝ յոթ շրջան  և Արցախի բուն տարածքից էլ ենք տվել։ Այսինքն չկա արդեն որևէ խոչընդոտ և Թուրքիային ոչինչ չի խանգարում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Էրդողանը Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակին անդրադառնում:

—Ոչ  թե  անդրադառնում է, այլ աջակցում է  այս իշխանություններին, քանի որ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ բավականին լավ համընկնում է։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular