ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջեյդոն Սանչոն չի խաղա «Բավարիայի» դեմ

ՍՊՈՐՏ

Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն չի մասնակցի չեմպիոն «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Բորուսիային» այդ խաղում չեն օգնի նաեւ կիսապաշտպաններ Ռաֆայել Գերեյրուն ու Ջովանի Ռեյնան։

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

«Բավարիա» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին և կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։ 23 խաղից հետո «Բավարիան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, դորտմունդցիները 39 միավորով 5-րդ տեղում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular