ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ուղերձներ էր հղում Ռոբերտ Քոչարյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik-ի հետ ունեցած հարցազրույցում ուշագրավ դիտարկումներ է արել Ռուսական ԶԼՄ-ների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մեսսիջների մասով։ Երկրորդ նախագահը նախևառաջ ցանկանում էր իր մոտեցումները ռազմական հեղաշրջման և Արցախի հարցով եռակողմ հայտարարության իրագործման հնարավորությունների մասին հասցնել Ռուսաստանի իշխանություններին։ Թերևս հայտնի է, որ Ռուսաստանի իշխանությունները մեղմ ասած դեմ են փողոցով իշխանության հասնելու գործիքակազմին։ Սակայն ինչն է այստեղ հետաքրքիր։

Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքում հավանական երեք պլան առաջարկեց։ Ըստ էության, ընդդիմությունը հիմա շարժվում է պլան Ա-ով, որը ենթադրում է հանրային ճնշմամբ իշխանությունների հրաժարական։ Սրան հետևեց Գլխավոր Շտաբի հայտարարությունը, որն իշխանությունների կողմից որակվեց որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Դա մեղմ ասած անհեթեթ մեղադրանք է, քանի որ բանակի բարձրագույն հրամանատարական կազմը հայտարարությունից զատ, այլ գործողություններ չի իրականացրել։ Մեծ հաշվով այն, ինչ ասում է Գլխավոր Շտաբը ոչ այլ ինչ է, քան նախազգուշացում պետականության կորստի սպառնալիքի մասին։

Այդուհանդերձ եթե պլան Ա-ն չի աշխատում, կա պլան Բ, որը ենթադրում է քաղաքացիական անհնազանդության մասսայական միջոցառումների իրականացում, որը նույնպես կարող է իրականացվել առանց բռնությունների կամ ուժի կիրառման։ Ռազմական հեղաշրջումը 3-րդ ճանապարհն է։ Ռոբերտ Քոչարյանը ռազմական հեղաշրջումը չի համարում իշխանափոխության միակ ճանապարհը, բայց նաև խոսում է այն մասին, որ ռազմական հեղաշրջումը բացառիկ երևույթ չէ աշխարհում և այդքան էլ պետք չէ վախենալ դրանից։ Վերջին 10 տարում ըստ մամուլի աշխարհում գրեթե 1500 ռազմական հեղաշրջում կամ դրա փորձ է տեղի ունեցել, որից ոչ մեկը պոստսովետական տարածաշրջանում չի եղել։

Կարևոր հանգամանք է համարվում այն, որ հետագայում իշխանությունը պետք է ընտրությունների միջոցով փոխանցվի քաղաքացիական ինստիտուտներին։ Եթե այդուհանդերձ իրավիճակը պատային է, ապա այն պատային է առաջին հերթին իշխանությունների համար, քանի որ նրանք կորցրել են բանակի նկատմամբ վերահսկողությունը։ Եվ հետևաբար չնայած որ ընդդիմության գործողությունները դեռ չեն սպառել իրենց, կարող է տեղի ունենալ ամեն ինչ, եթե քաղաքական ճգնաժամն էլ ավելի խորանա՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության սպառնալիքի տեսքով։

Մյուս կողմից Թուրքիան երբևէ չէր խառնվել Հայաստանի ներքաղաքական հարցերին, քանի որ Անկարան հասկանում էր, որ Հայաստանը իր ազդեցության գոտին չէ։ Այս անգամ Մոսկվան հայտարարեց, թե այն, ինչ տեղի է ունենում Հայաստամում, իրենց ներքին գործերն են, իսկ Թուրքիան դատապարտեց բանակի գործողությունները։ Այսինքն սպառնալիքի տակ է հիմա ոչ միայն տնտեսական և սոցիալական անվտանգությունը, այլև ազգային անվտանգությունը։ Դա կարող է բերել նրան, որ հանրության մոտ առաջանա արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն, ինչի մասին խոսում էր Քոչարյանը։ Այդ պայմաններում եթե զինվորականները ասել են Ա-ն, կասեն նաև Բ-ն։

Կարեն Դանիելյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular