ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա կարող ենք դիտել որպես կորոնավիրուսի երրորդ ալիք, եթե նույն տեմպերով աճը պահպանվի. Ռոմելլա Աբովյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սա կարող ենք դիտել որպես կորոնավիրուսի երրորդ ալիք, եթե մոտ օրերս նույն արագընթաց տեմպերով դեպքերի աճ ունենանք։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի քանակի ավելացմանը։

«Ոչ միայն բնակչության շրջանում, այլև տնտեսվարող կազմակերպություններում հիմնականում չեն պահպանվում անվտանգության կանոնները։ Դա իմ կարծիքով՝ կապված է կոնկրետ տնտեսվարող կազմակերպության պատասխանատուի հետ, քանի որ կան նաև կազմակերպություններ, որտեղ հստակ այդ անվտանգության կանոնները պահպանվում են։ Դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, հանրային սննդի կազմակերպություններում մեծածախ, մանրածախ առևտուր իրականացնող տոնավաճառներում չեն պահպանում սոցիալական հեռավորություն, իսկ դիմակի մասին չենք էլ խոսում։ Դիմակն անցել է հետին պլան, այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առջև», – շեշտեց Աբովյանը։

Անդրադառնալով հաճախ հնչող այն հարցին, թե արդյո՞ք կորոնավիրուսով վարակվածների մոտ ձևավորվում է իմունիտետ, Աբովյանն ասաց, որ դեռևս գիտական ապացույց չկա՝ մարդ երկրորդ անգամ կարո՞ղ է վարակվել, թե՞ ոչ։

«Կան հիվանդության հարուցիչի նոր ենթատեսակներ։ Չի բացառվում, որ մարդը կարող է նորից վարակվել։ Անկախ նրանից՝ մարդը վարակվել է, թե ոչ, պարտադիր է հակամաճարակային կանոնների պահպանումը ապահովելը։ Անգամ վարակված անձինք եթե համարվում են ռիսկի խումբ, ցանկալի է, որ կամավորության սկզբունքով պատվաստվեն այս հիվանդության դեմ», – ընդգծեց նա։

Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է նկատվել։ Մարտի 4-ին Հայաստանում 2 հազար 922 հետազոտությունից արձանագրվել է 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։ Մինչդեռ հունվար-փետրվարի ամիսներին թեստավորվածների մեջ կար 5-7 տոկոսի դրական դեպքեր։ Մարտի 4-ի կառավարության նիստի սկզբում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով վերջին տվյալները, նշել է, որ իրենց կանխատեսումներով հաջորդ շաբաթ վարակվածների թիվը կավելանա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular