ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճած ոսկե մեդալը նվիրել է իրեն վիրահատած բժշկին

ՍՊՈՐՏ

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ՀՀ սպորտային մարմնամարզության մրցաշարում օղակներ մարզաձևում նվաճած ոսկե մեդալը նվիրել է բժիշկ Հայկ Աղամալյանին։ Ավետիսյանը ուսահոդի բարդ վիրահատության է ենթարկվել ամիսներ առաջ ու ապաքինվելուց հետո տարած առաջին մրցանակը նվիրել է բժշկին։

Հայկ Աղամալյանը այս մասին հայտնել է Facebook-յան իր էջում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր առավոտյան գեղեցիկ նվեր ստացա շատ շնորհալի մարզիկ ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ կողմից։
Արթուրը ընդամենը չորս ամիս առաջ վիրահատվել է ուսահոդի բարդ վնասվածքի կապակցությամբ ՈւԻԳՄՈՐ Քլինիքում,որտեղ մեր կողմից արթրոկոպիկ եղանակով կատարվել է ջլերի վերականգնում և այսօր նա կրկին մրցահարթակում է։

Մի քանի օր առաջ տեղի ունեցած ՀՀ սպորտային մարմնամարզության մրցաշարում օղակներ մարզաձևում Արթուրը ճանաչվել է հաղթող և իր ոսկե մեդալը նա այսօր նվիրեց ինձ։

Արթուր ջան ես իսկապես հիացած եմ քեզնով և շատ ուրախ ,որ կարողացել եմ օգնել քեզ վերադառնալ մեծ սպորտ։

Ես քեզ մաղթում եմ բազմաթիվ հաղթանակներ ու նվաճումներ,միջազգային մեդալներ միմյայն ոսկե փայլով։

Լինես առողջ ու միշտ հաղթող։

Շնորհավոր հաղթանակդ»,-ասված է գրառման մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular