Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 5

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին կարևոր է պահպանել ինքնատիրապետումն ու պատրանքներ չկառուցել: Հարմար ժամանակ է ինքնուրույն աշխատանքի համար. լավ է կենտրոնանաք հասկանալի և օգտակար գործերի վրա: Աշխատեք ավարտին հասցնել այն, ինչ սկսել եք, որպեսզի հետո ստիպված չլինեք շեղվել ավելի հետաքրքիր զբաղմունքների վրա:

Ավելի ուշ ստեղծագործելու և երևակայություն պահանջող զբաղմունքների համար հարմար ժամանակահատված կգա: Հաճախ դուք կնախընտրեք գնալ ոչ թե ուրիշի ճանապարհով, այլ նպատակին հասնելու սեփական եղանակները փնտրել: Շատ փորձարկումներ հաջող կլինեն: Շրջապատողները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, երբեմն լուրջ տարաձայնություններ կառաջանան: Բայց դուք ձեզ հանգիստ ու կշռադատված կպահեք, կոնֆլիկտներ թույլ չեք տա, կաշխատեք հարթել սուր անկյուններն ու փոխզիջման կգնաք, երբ դա պետք լինի: Կարող եք հաջողությունների հասնել՝ ինքնուրույն գործելով: Հատկապես հաջող կլինեն ձեր այն նախագծերը, որոնց իրագործմանը հնարավոր է ստեղծագործաբար մոտենալ:

Օրը խոստանում է ֆինանսների տեսանկյունից հաջող լինել: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, շահավետ գործարքներ: Որոշ Ցուլեր կհասկանան՝ ինչպես է լավ տնօրինել եղած միջոցները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք չկորցնել ինքնատիրապետումը, նույնիսկ եթե այսօր ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա: Համբերատարությունը պետք կգա. հաճախ իրադարձությունները ուզածի նման արագ չեն զարգանա: Օրվա առաջին կեսին դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, քանի որ նրանք ձեզ ամեն անգամ ճիշտ հասկանալ չեն կարողանա: Ավելի ուշ ամեն ինչ կհարթվի:

Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին: Նրանք կկիսվեն հետաքրքիր տեղեկատվությամբ և կգտնեն ձեզ ոգեշնչելու ձևը: Որոշ Երկվորյակների սիրային անակնկալներ և սիրելի մարդու հետ հարաբերություններում դրական փոփոխություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը լավ բաներ կբերի: Օգտակար կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը. դա կօգնի ավելի արագ հասնել անհրաժեշտ արդյունքի: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Որոշ Խեցգետիններ աշխատանք կստանան, որի մասին վաղուց էին երազում:

Անձնական հարաբերությունների ոլորտում էլ կգերակշռեն դրական միտումները: Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Ինտուիցիան հաճախ կօգնի հասկանալ շրջապատողներին, կռահել, թե ինչի մասին են նրանք երազում և ինչից են վախենում: Դա թույլ կտա խուսափել լարված պահերից, շփման մեջ խնդիրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ, այն հետաքրքիր ու հաճելի կլինի: Ճիշտ է՝ նաև ոչ այնքան արդյունավետ: Ստանձնած բոլոր գործերը չէ, որ կկարողանաք ժամանակին ավարտին հասցնել: Երբեմն տարաձայնություններ կառաջանան աշխատավայրում և տանը, բայց խոսքն ավելի շատ մանրուքների մասին կլինի և ձեզ կհաջողվի արագ լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի:

Օգտակար կլինի ապագայի մասին մտորելը: Գեղեցիկ երազանքներին փոխարինելու կգան կոնկրետ ծրագրերը: Բացի այդ, պարզ կդառնա, թե ով կօգնի իրագործել դրանք: Գաղափարներով կիսվելու, դրանք համախոհների հետ քննարկելու ճիշտ ժամանակն է: Ձեզ ամենայն հավանականությամբ կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Լավագույն օրը չէ ոտքի վրա որոշումներ ընդունելու և ուշադրություն, զգուշություն պահանջող գործերով զբաղվելու համար: Շատ Կույսերի պետք կգա ուրիշի փորձը: Վատ մի զգացեք օգնության և խորհուրդների հարցով դիմել այն մարդկանց, որոնք ձեզանից շատ բան գիտեն: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, կկարողանաք հաջող գնումներ անել:

Օրվա առաջին կեսին շատ նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը: Ավելի ուշ կարող եք վերադառնալ հին գաղափարներին և կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Աշխատեք լուրջ վերաբերվել ստանձնած բոլոր գործերին, և այդժամ դրանցում մեծ հաջողության կհասնեք: Կարող է լուծվել վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրը: Չեն բացառվում աշխատանքի անսպասելի առաջարկները, որոնք արագ շահույթ կխոստանան:

Շատ Կշեռքներ հաջողակ կլինեն գումարին վերաբերող հարցերում: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: Հնարավոր են ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ բավական հոգնեցնող օր է սպասվում: Գործեր սպասվածից շատ կլինեն, ուշադրություն պահանջող ամեն ինչից գլուխ հանելու համար ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Երբեմն օգնության կգան հին ընկերները, բայց նույնիսկ նման դեպքերում շատ բան հենց ձեզանից կախված կլինի: Կուրախացնի, որ ջանքերը զուր չեն լինի, դուք հրաշալի արդյունքների կհասնեք:

Օգտակար կլինի սովորելը: Այսօր ստացած գիտելիքները ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս պետք կգան: Որոշ Կարիճներ մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն կստանան: Ինտուիցիան կօգնի նրանից ճիշտ օգտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Այսօր նույնիսկ առօրյա գործերը սովորականից ժամանակատար կլինեն: Չի բացառվում՝ պետք լինի վերադառնալ հին նախագծերին գործած սխալներն ուղղելու համար: Լավ կանցնեն հանդիպումներն ու բանակցությունները, չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն: Հիշեք, որ մտորելու համար ժամանակ քիչ ունեք և աշխատեք արագ հավաքել անհրաժեշտ ինֆորմացիան:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է ծանոթությունների համար: Դուք շատերին դուր կգաք և հեշտությամբ մարդկանց մոտեցում կգտնեք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Հարաբերություններն արագ կզարգանան, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է նոր գործեր սկսելու համար: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասնեք առաջին հաջողություններին և ոգևորությամբ առաջ կշարժվեք: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Հաճախ կօգնեն նոր ծանոթները, և համատեղ գործունեությունը կարող է երկարատև ընկերության սկիզբ դնել: Մի շտապեք վստահել այն մարդկանց, ովքեր դեռ վերջերս ձեր մրցակիցներին էին աջակցում: Այդպիսի մարդկանց հետ պետք է զգոն լինել:

Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, որոնք վերջերս անհանգստացնում էին ձեր մտերիմներին: Հաճախ հենց ձեզ մոտ կհայտնվեն գաղափարներ, որոնց իրագործումը շատ բան դեպի լավը կփոխի: Օրը հարմար է գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Նույնիսկ եթե նախկինում շատ հեռու էիք կոմերցիոն գործունեությունից, այսօր կկարողանաք նրանում հաջողության հասնել: Հաջողությունը Ջրհոսներին կուղեկցի այնտեղ, որտեղ հնարամտության կարիք կլինի: Նշանի ներկայացուցիչները հրաշալի գաղափարներ կունենան:

Երեկոն հնարավորություն կտա լուծել անձնական խնդիրները, հարթել հարաբերությունները մտերիմների հետ: Դուք անկեղծորեն կհետաքրքրվեք շրջապատողների գործերով, կլսեք նրանց կարծիքը: Մարդիկ դա կգնահատեն: Շատ վիրավորանքներ ու տարաձայնություններ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, երբեմն շատ լարված պահեր կլինեն: Բայց ձեզ կհաջողվի խուսափել կոնֆլիկտից, ժամանակին հարթել իրավիճակը: Հաճախ այդ հարցում կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված. դրանք հաջող կլինեն:

Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Ձկներ կկարողանան հանդիպել ընկերներին, որոնց վերջերս կարոտում էին: Շփումները ոգեշնչող կլինեն, դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից
Ամենադիտված