ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ հավատում, թե տաջիկ օդաչուներն են առևանգել Բոինգ օդանավը. Հակոբ Ճաղարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուղիղ 10 օր առաջ` փետրվարի 22-ի գիշերը, ես գրառում կատարեցի հայկական գրանցում ունեցող, EK-FAA գրանցման նիշերով, հայկական «Ֆլայ Արմենիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականում գտնվող Բոինգ 737-300 օդանավի՝ առեղծվածային կերպով Թեհրանում հայտնվելու մասին, և կատարեցի 3 հարցադրում. ի՞նչ էր սա`առևանգու՞մ, խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը:

«Ընդ որում՝ ես օդանավի հնարավոր առևանգման մասին տեղեկությունն ստացել եմ գրառմանս նախորդող` կիրակի օրը երեկոյան: Եվ ինձնից պահանջվեց ընդամենը 30-35 րոպե և´օդանավը, և´ նրա գրանցման համարը, և´շահագործող ավիաընկերությունը, և´կատարած երթուղին իր մանրամասներով հայտնաբերելու համար:

Չեմ մանրամասնի՝ ինչպես: 

Իմ գրառումից հետո, հաջորդ օրը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հայտարարություն տարածեց, որ «...առևանգման մասին տեղեկություն չենք ստացել  (ուշադրություն) համապատասխան մարմիններից...»

Ովքե՞ր են էդ համապատասխան մարմինները, եթե ոչ դուք:

Այսօր նույն ՔԱԿ-ը նոր հայտարարություն է տարածել, որը ես կամաչեմ որակավորել:

Հիմա հերթով`

1. ՔԱԿ բացատրությունից ստացվում է, որ տաջիկ օդաչուներն են առևանգել օդանավը:

Չեմ հավատում: Օդաչուն` առանց ավիաընկերության կողմից նախօրոք տրված պլանի,  թռիչքուղի չի ընտրում: Նախնական պլանը տրվում է, տարանցիկ երկրների օդային տարածքի օգտագործման և վայրէջքի օդանավակայանի թույլտվությունները հարցվում են 2-3 օր առաջ (ըստ երկրների պահանջի): Այնպես, որ Տալլին-Վառնա թռիչքը նախապատրաստվել է այն կատարելուց ամենաքիչը 2 օր առաջ:

Իսկ օդաչուներն իրենց աշխատանքը սկսում են թռիչքից ընդամենը 1-1,5 ժամ առաջ: Տալիս են արդեն նախօրոք հայցված, և ստացված թույլտվությունների հիմքով կատարվող թռիչքի կատարնան պլանը:

Դուք դեռ չգիտե՞ք՝ ով է տվել պլանը և ինչ երթուղով:

Ընդգծում: 

Օդաչուների թռիչքային վկայականները վավերացվել են ՀՀ ՔԱԿ-ի կողմից «...համաձայն օրենքի...»

Նույնը վերաբերվում է Վառնա-Թեհրան թռիչքին:

Եվ հատկապես այդ հատվածին:

Թռիչքը  կատարվել է`

ա) Թուրքիայի տարածքով,

բ) համաձայն ՔԱԿ տեղեկության` «...ուղղություն է վերցրել դեպի էմիրաթական Շարժա...»

Հարց 1.

Տաջիկ օդաչուները Վառնայում գիշերել են Փետրվարի 19-ին: Ե՞րբ են շահագործող ընկերությունն ու հպարտ «ավիացիոն իշխանություններն» իմացել դրա մասին: Իմ գրառումից հետո՞:

Հարց 2.

Քանի՞ օր է պետք Թուրքիայի վրայով թռչելու թույլտվությունը ստանալու համար:  Միայն չասեք, որ տաջիկ առևանգող-օդաչուները եկել են օդանավակայան, խզբզել flight plan-ը, ու առանց սպասելու թռել, մտել Թուրքիայի տարածք, և անարգել հատել երկիրն ամբողջ երկարությամբ

Հարց 3.

Ո՞նց են «ուղղություն վերցրել դեպի էմիրաթական Շարժա...»: Առանց IOSA աուդիտի առկայության (միջազգային ամենահեղինակավոր աուդիտներից մեկն է) Էմիրությունների օդային տարածքը փակ է հայկական գրանցմամբ օդանավերի համար:

«Ֆլայ Արմենիան» ունի՞ այդպիսի աուդիտ:  Կամ գոնե հատուկ թույլտվություն տեխնիկական վայրէջքի համար: Եթե այո` ցույց տվեք: Եթե ոչ` ցույց տվեք նրա կեղծ օրինակը, որը ներկայացվել է Վառնայի օդանավակայանում` թռիչքի թույլտվության համար»,- գրել է Ճաղարյանը և հավելել, որ ՔԱԿ-ի պարզաբանման մեջ եղած մյուս դրվագներին կանդրադառնա հետագայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular