ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անառիկ ամրոց էրզրումի գրավումը ռուսական զենքի որոշիչ հաջողություն էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
federalcity.ru-ն գրում է, որ 105 տարի առաջ՝ 1916 թվականին Կովկասյան ճակատի զորքերը վերջին խոշոր հաղթանակն են տարել ռուս-թուրքական պատերազմներում: 1568-1917 թվականներ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը 13 անգամ կռվել է Օսմանյան կայսրության հետ: Այս պատերազմներից միայն երեք անգամ են թուրքերը հաղթող կողմ եղել:
 
Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի դաշնակից Թուրքիան 1914 թվականի հոկտեմբերին ռազմական գործողություններ է սկսել Ռուսաստանի դեմ: Օսմանյան կայսրության դեմ կանգնել են կովկասյան բանակի զորքերը, հիմնական մարտերը տեղի են ունեցել Անդրկովկասում և Արևմտյան Հայաստանում: Կովկասյան ռազմաճակատի մարտերի մեկնարկից առաջ կողմերի ուժերը մոտավորապես հավասար են եղել՝ 170 հազար ռուս 190 հազար թուրքի դեմ:
Ի սկզբանե, այդ ուղղությամբ մարտերը չեն ընթացել այնպես, ինչպես նախատեսված էր Ստամբուլում: Թուրքական ռազմական առաջնորդները Ռուսաստանի տարածքում պատերազմ վարելու փոխարեն ստիպված են եղել պաշտպանական մարտեր մղել իրենց տարածքներում: Կովկասյան բանակի հրամանատարները, թուրքերին ջախջախելով Սարամամիշի մոտ սկսել են առաջ շարժվել Վանում, Մանասկերտում, Կեպրիկեյում: Դրանից հետո, դեպի Թուրքիայի խորքը տանող ռուսական զորքերի ճանապարհին է հայտնվել պաշտպանական հզոր դիրքերով Էրզրում քաղաքը:
 
Գերմանացի ինժեներների օգնությամբ այդ տարածքում գտնվող լեռնային հատվածը վեր էր ածվել հզոր հրետանային ու բազմաթիվ գնդացրային կետերով անառիկ ամրոցի: Թուրքական բանակի շտաբը հասկանում էր, որ Էրզրումի գրավման դեպքում ռուսների համար լայն գործողության տարածք էր բացվում դեպի Տրապիզոն նավահանգիստ, Բիթլիս, Մուշ և Երզնկա քաղաքները:
 
Էրզրումի պաշտպանական ամրացված տարածքը գրավելու գործողությունը մշակել և իրականացրել է Կովկասյան բանակի շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Յուդենիչը:
Ռուսական հարձակումը սկսվել է 1916 թվականի հունվարի 7-ին և լիովին անակնկալի բերել թուրք հրամանատարներին, քանի որ նրանք չէին սպասում, որ կովկասյան բանակը ձմռան ծանր եղանակային պայմաններում կհարձակվի:
 
Փետրվարի սկզբին ռուսական զորքերը մոտեցել են Էրզրումի ամրոցներին և սկսել պատրաստվել վճռական գրոհի, որը սկսվել է ձնաբքի տակ փետրվարի 11-ի ցերեկը։ Կովկասյան բանակի զինվորներն ու սպաները քողարկվել են սպիտակ բաճկոններով ու թիկնոցներով, ինչը թույլ չի տվել թուրքերին նպատակային կրակ վարել:
 
Մի քանի օր թուրքական պաշտպանության հյուսիսային թևում ծանր մարտեր են ընթացել և նրանք պայքարել են բառացիորեն յուրաքանչյուր մետրի համար, բայց փետրվարի 14-ի երեկոյան Կուբանի պլաստունները ներխուժել են Հյուսիսային Տաֆտ ամրոց: Դրանից հետո ռուսական զորքը խորացել է Էրզրումի թուրքական խմբավորման թիկունք և վախենալով շրջապատումից թուրքերը սկսել են լքել կռվի դաշտը: 1916 թվականի փետրվարի 16-ի վաղ առավոտյան Թերեքի կազակական բրիգադի գնդերը առաջինն են մտել Էրզրում: Ճակատամարտի արդյունքն է եղել 50 հազար թուրք զինվորների և սպաների մահը, 13 հազարի գերությունը, և ռազմավար վերցված 9 դրոշները և 323 թնդանոթները, այդ թվում մեծ տրամաչափի ամրոցային թնդանոթները:
Բացվել է դեպի Տրապիզոն և Ստամբուլ տանող ճանապարհը, կովկասյան բանակը խորը ներխուժել է թուրքական տարածք:
 
Դա մինչ օրս ռուս-թուրքական պատերազմների վերջին խոշոր հաղթական ճակատամարտն է, և եթե չլիներ հեղափոխությունը Ռուսաստանում, ապա կլուծվեր նաև նեղուցների վերահսկողութան խնդիրը: Ցանկացած դեպքում, անառիկ Էրզրումի գրավումը դարձել է ռուսական զենքի հաղթանակների տարեգրության հերթական լուսավոր էջը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular