ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նշվել են կորոնավիրուսի բարդ ընթացքի հիմնական պատճառները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
lenta.ru-ն գրում է, որ  գիտնականների մի խումբ հայտնաբերել է չորս հիվանդություն, որոնք մեծացնում են COVID-19-ով հիվանդանոց ընկնելու վտանգը: Կորոնավիրուսի բարդությունների հիմնական պատճառները նկարագրված են Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
 
Օգտագործելով մաթեմատիկական մոդելավորումը՝ գիտնականները գնահատել են Միացյալ Նահանգներում այն հոսպիտալացումների թիվը, որից կարել էր խուսափել, եթե քաղաքացիները չունենային չորս ընդհանուր սրտոմետաբոլիկ պայմաններ՝ գիրություն, հիպերտոնիա, շաքարախտ կամ սրտի անբավարարություն: Ուսումնասիրությանը ներառել է կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման ավելի քան 900 հազար դեպք մինչև 2020 թվականի նոյեմբերի 18-ը:
 
Այսպիսով, հետազոտությանը մասնակցած կորոնավիրուսով հիվանդների 30 տոկոսը ունեցել է ճարպակալում, հիվանդների 26 տոկոսի մոտ ախտորոշվել է հիպերտոնիա, 21 տոկոսի մոտ շաքարախտ, իսկ հիվանդների 12 տոկոսի մոտ սրտի անբավարարություն: Գիտնականների գնահատմամբ՝ հոսպիտալացման ռիսկը կկրճատվի 11 տոկոսով, եթե այդ հիվանդություններից յուրաքանչյուրի տարածվածությունը 9 տոկոսով կրճատվի:
Հետազոտողները COVID-19-ի ծանր ձևը կապում են հիվանդի տարիքի հետ: Մինչև 50 տարեկան դիաբետիկ հիվանդները, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 8 տոկոս դեպքերում հոսպիտալացվել են: Այնուամենայնիվ, դեպքերի 29 տոկոսում 65-ից բարձր մարդիկ են հոսպիտալացվել:
 
Հետազոտության գլխավոր հեղինակ Դարիուշ Մոզաֆֆարյանը նշել է, որ սևամորթներն ու իսպանախոսները առավել հաճախ են տառապում կորոնավիրուսից: Նրա գործընկեր Մեգան Օ'Հերնը շեշտել է, որ բուժաշխատողները պետք է ծանր կորոնավիրուսով տառապող հիվանդներին տեղեկացնեն կանխարգելիչ միջոցառումների մասին:
Նախկինում Ճապոնիայի Հիրոսիմայի համալսարանի գիտնականները որոշել էին, որ բանանում և ձկներում պարունակվող B6 վիտամինը տեսականորեն կարող է թուլացնել ցիտոկինային փոթորիկները ծանր COVID-19-ով տառապող հիվանդների մոտ: Պարզվել է, որ վիտամինը կարող է մեղմել հիպերտոնիկ, սրտանոթային հիվանդություններ և շաքարախտով հիվանդ հիվանդների վիճակը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular