ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց կորոնավիրուսի համաճարակի իրավիճակի շուրջ մտահոգություն հայտնելով։

«Վերջին օրերին մենք թվերի որոշակի աճ ունենք, ինչն անհանգստացնող է»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ ներկայում վիրուսի առկայութունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

«Եթե փետրվարի սկզբին մնք ունեինք թեստավորվածների մեջ 5-6 տոկոսի դրական դեպքեր, ապա այսօր արդեն` 16, և հաջորդ շաբաթ, մեր կանխատեսմամբ, այս թիվը կավելանա։ Ի՞նչ պիտի անենք։ Պիտի վերադառնանք դիմակների և կանխարգելիչ այլ խիստ միջոցառումների խիստ պահպանմանը»,– ասաց Ավանեսյանը։

Նախարարը հորդորեց պատկան կառույցներին առաջիկա հանգստյան օրերին ու մարտի 8-ին խիստ վերահսկողություն իրականացնել հանրային վայրերում, հատկապես առևտրի կենտրոններում ու տրանսպորտում։

Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հայտնեց, որ այսօր քննարկում են կազմակերպելու` թիրախային վերահսկողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 491–ով և դարձել 173307։

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular