ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ ինչ-որ մեկը կբացատրի՝ ի՞նչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Արամ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Սարգսյանը գրում է. 
 
Ինձ ինչ-որ մեկը կբացատրի՝ ի՞նչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ»: 
 
Դա ի՞նչ իրավական կամ քաղաքական կատեգորիա է: Եթե կա նման կատեգորիա, ապա որտե՞ղ է այն ամրագրված. սահմանադրական ո՞ր դրույթում կամ օրենսդրական ակտում, կարգավորումներում, կամ գուցե՝ իրավագիտության դասագրքերում:
Այսինքն՝ Հայաստանում կա ինչ-որ մեկը, որ ավելի բարձր է կանգնած Սահմանադրությունից ու օրենքից, որ ինչ-որ նոր՝ սուբյեկտիվ հասկացություններ է սահմանում, որոնցով տարանջատում են այս կամ այն ոլորտի մասնագետներին: Հա՞...
Քաղաքական դաշտը բաժանեցինք «նախկինների» ու «ներկաների», «հների» ու «նորերի», «թալանչիների» ու «Չթալանչիների», ընդ որում՝ մեծամասամբ առանց որևէ լուրջ իրավական հետևանքների... Հիմա էլ անցանք մյուս ոլորտների՞ն...
 
Էս ի՞նչ լեզվով են խոսում մեր ընտրյալ պատգամավորները: Դուք Ազգային ժողովո՞ւմ եք, թե՞ ձեր թաղի «բեսեդկայում», հարգարժան տիկնայք և պարոնայք: Ի՞նչ ա նշանակում՝ «դուք պրոֆեսիոնալ, հայրենասեր դատավո՞ր եք, թե՞ պատերի տակ վնգստացող»:
Ո՞վ է ընդհանրապես նման դասակարգումներ սահմանել, որտե՞ղ են դրանք ամրագրված: Թե՞ Հայաստանը արդեն չգրված օրենքներով է կառավարվում կամ Նիկոլի սուբյեկտիվ հայեցողությամբ, քմահաճույքներով...
 
Զգո՞ւմ եք, որ վաղուց արդեն ինչ-որ զուգահեռ իրականությունում եք ապրում: Հասկանո՞ւմ եք, որ ձեզ տասնյակ հազարավոր մարդիկ են նայում: Հասկանո՞ւմ եք՝ ձեր էս պահվածքով ինչքան բացասական էներգիա ու ատելություն եք գեներացնում հասարակության մեջ...
Հանրապետականների 20 տարվա կառավարման արատավոր շրջանը դաս չեղա՞վ ձեզ ու մեզ համար...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular