Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շուտով կլրանա Նիկոլի կողմից իշխանությունը զավթելու երեք տարին: Մանրամասն վերլուծելով մինչ 2018թ-ի իշխանափոխության և դրանից հետո՝ առ այսօր տեղի ունեցած բոլոր իրադարձությունները՝ կարող ենք գալ հետևյալ եզրահանգումների:

  1. 2016թ. ապրիլին, Հայաստանի դեմ չհաջողված պատերազմից հետո, հայկական ինքնիշխան պետականության և Արցախի անկախացման դեմ գործող թշնամական կառույցները փոխեցին իրենց մարտավարությունը, և գործի դրեցին Հայաստանը ներսից քանդելու ծրագրերը:
  2. Ամբողջությամբ ակտիվացվեցին Նախագահ Սերժ Սարգսյանի, ազգային բանակի, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀԱՊԿ համակարգի, հայոց ազգային եկեղեցու, Հայաստան պետության հիմնական կառույցների և Արցախի իշխանությունների դեմ տոտալ կեղծ հակաքարոզչությունը: Այդ նպատակով օգտագործվեցին դրմաշնորհներով գործող բոլոր տիպի հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, կրոնական աղանդավորական հոանքները, որոշ ԲՈւՀ-երի ուսանողական շրջանակները, հայկական սփյուռքի հատվածները և իհարկե ՀՀ-ում գրանցված մի շարք քաղաքական կուսակցությունները: Չեմ բացառում, որ այդ գործում ներառված լինեին նաև նախորդ իշխանությանը մաս կազմած որոշ շրջանակներ:
  3. Իշխանափոխությանն անհրաժեշտ էր առաջնորդ և բնականաբար այն պետք է համապատասխաներ իշխանափոխության նպատակներին: Այսինքն՝ լիներ հակառուս, հակաՀԱՊԿ, հակաԵԱՏՄ, հակաԱրցախյան, ապազգային, անսկզբունք, անգաղափար (“իզմերը” մերժող), լավ հռետոր և բարոյական նկարագիր չունեցող: Ունեին մի քանի տարբերակներ, բայց ընտրեցին Նիկոլին:
  4. Նախապես վերապատրաստած կազմով, բազմազան տեխնոլոգիական հնարքներով, տեղեկատվական մանիպուլյացիաներով, ֆեյսբուքյան ռեսուրսներով ստարսի սպասող իշխանափոխությունը սկսեց եփվել 2018թ. փետրվարից, որը ծավալվելով՝ իր հանգուցալուծմանը հասավ մայիսին: Սակայն, քանի որ նախկին իշխանությունները, խորհրդարանի վրա դեռևս վերահսկողություն ունեին՝ իշխանության լիարժեք զավթման վերջնական փուլն ավարտվեց 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով:
  5. Պարզ է, որ Նիկոլին, այսինք իշխանափոխության նշանակված լիդերին, կազմակերպիչները՝ սիրուն աչքերի համար չէին բերել իշխանության: Նպատակը Արցախի հարցը փակելն ու Հայաստանն ամողջությամբ վերահսկողության տակ վերցնելն էր: Սակայն դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի այսպես կոչված հեղափոխությունը լիովին պառակտեր փոխադարձ հարգանքով ապրող ավանդապաշտ հայ հասարակությանը: Սկիզբ առած նախկին-ներկա հակադրումները և դրան ուղեկցող ինտենսիվ կեղծ հակաքարոզչությունը 2019-20թթ քայքայման տարավ նաև բանակը, ընտանիքը, բարեկամությունը, ընկերական կապերը: Ամբողջությամբ ապականվեց հայոց լեզուն, հրապարակային հայհոյանքը դարձավ փոքրից մինչև մեծ՝ բոլորին հասանելի և ընթեռնելի: Հասարակությունն ամիս առ ամիս բարոյալքվում էր՝ առանց գիտակցելու դրա ողբերգական հետևանքները: Մտավորականությունը հենց սկզբից դուրս մղվեց այս խաղից և մեկուսացվեց: Իսկ ֆեյսբուքի միջոցով՝ անհայտ էջերով հրապարակ նետվեցին կեղծ մտավորականներ և կարծիքի լիդերներ, որոնց միջոցով գեներացվում էին ցանկացած հիմար տեսակետ, նույնիսկ ամենաանհավանական կեղծ լուրերը ուտացրեցին հասարակական լայն զանգվածներին:
  6. Ներքին թշամանքի սերմանման միջոցով ուղեկցվող իշխանափոխության ծիլերը շատ արագ տարածվեցին նաև Արցախում, որտեղ 2018-19թթ. հնարավոր եղավ ամբողջությամբ խառնել իր անվտանգության գինը իմացող արցախահայության հատվածին: Խիստ զգուշորեն տարածվում էր նաև արցախցի-հայաստանի կեղծ հակադրությունը:
  7. Զուգահեռաբար, չերևացող քաղաքական հարթակներում քանդվում էին ԵԱՀԿ ձևաչափում արցախյան հիմնահարցի լուծման տրամաբանական կառուցվածքը, հայ-ռուսական ամուր հարաբերությունները, հայ-վրացական և հայ-իրանական բարեկամական կապերը, ՀՀ-ԵՄ գործընկերությունը և այլն: Հայաստանը վերածվում էր միջազգային բալաստի, իսկ Արցախյան հարցը՝ խաղաղ կարգավորումից վերածվեց աշխարհի համար ավելորդ գլխացավանքի, որից պետք էր ազատվել ցանկացած եղանակով:
  8. Դատա-իրավական համակարգը ևս պետք էր կազմալուծել, որպեսզի հնարավոր չլիներ իրավական մեխանիզմներով կասեցնել պետականության քայքայման գործընթացը: Այդ նպատակով, դատական իշխանությանը և հատկապես սահմանադրական դատարանին սկսեցին մեղադրվել իբրև թե նախկին իշխանություններին ծառայելու մեջ:
  9. 2020թ. տավուշյան բախումներից հետո՝ ամեն բան պատրաստ էր Արցախում պատերազմ հրահրելու և հայկական կողմի պարտությունը ապահովելու համար: Պատերազմի ողջ ընթացքի և ընդհուպ Շուշին հանձնելու նախնական ռազմա-քաղաքական վերլուծությունները ակնարկում են պատերազմի միտումնավոր ձախողման մասին:
  10. 2020թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարության տեքստի բոլոր կետերը կատարվել են բացի մեկից՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև, Սյունիքի տարածքով նախատեսվող միջանցքից: Մարտ ամսին, ամենայն հավանականությամբ պետք է ավարտվի նաև այս գործընթացը և ենթադրվում է, որ պետք է լինի բարձր մակարդակի հերթական հանդիպումը: Ադրբեջանը Նիկոլից արդեն լիուլի ստացել է իր բաժինը, և հիմա մնացել է Թուրքիան: Թուրքիային շատ է անհրաժեշտ Սյունիքով անցնող տարանցիկ միջանցքը, այդ պատճառով էր Անկարան խիստ մտահոգվում Նիկոլի իշխանության հնարավոր կորստով: 2020թ. մարտի 1-ի նիկոլականների հանրահավաքը ոչ թե ուղղված էր հայ ժողովրդին կամ ընդդիմությանը, այլ առաջին հերթին Թուրքիային: Դրանով Նիկոլը ցանկացել է Թուրքիային համազել, որ ինքը դեռևս ռեսուրս ունի իշխանության մնալու համար և անհանգստանալու կարիք չկա:
  11. Սյունիքի միջանցքը տալուց հետո, Նիկոլն ամբողջությամբ արդարացրած կլինի 2018թ. ապրիլին տեղի ունեցած իշխանափոխության բոլոր ծրագրերը: Իսկ թե դրանից հետո ինչպիսի՞ն կլինի Հայաստանի և Արցախի ապագան, ո՛չ Նիկոլին, ո՛չ էլ իշխանափոխության հեղինակներին այլևս հետաքրքիր չէ:
  12. Ցավն այն է, որ այս մասին խոսել ենք անընդհատ, մաս առ մաս, դրվագ առ դրվագ: Սակայն նիկոլապաշտ հասարակությունը մեզ չէր լսում, որովհետև մենք նախկին ենք: Այ հիմա, երբ իրական վտանգ կա, որ ամբողջ Հայաստանը կդառնա նախկին, այսինքն Հայաստան պետության և հայկական բանակի մասին կխոսեն անցյալ ժամանակով, գոնե հիմա պետք է փրկել եղածը և իշխանությունից դուրս շպրտել կեղծ հեղափոխականներին:
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное