ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականներն այսօր գրանցել են մագնիսական փոթորկի երկու հորձանք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցյալ գիշեր տեղի է ունեցել մագնիսական փոթորկի միանգամից երկու հորձանք, հայտնում է ՌԳԱ Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքը:

Գիտնականների տվյալներով՝ առավոտյան 3-ից մինչեւ 6-ի սահմաններում տեղի են ունեցել թույլ մագնիսական փոթորիկներ: Մինչ այդ նրանք կարծում էին, որ գիշերվա երկրորդ կեսին ոչ մի փոթորիկ չպետք է լինի, իսկ Երկրի մագնիսոլորտը պետք է հանդարտ լինի:

Մագնիսական փոթորիկների դասակարգման մեջ կա ընդհանուր 5 մակարդակ՝ G1-ից մինչեւ G5: Կարծիք կա, որ թույլ փոթորիկը կարող է աննշան խափանումներ առաջացնել էներգահամակարգի աշխատանքում, ինչպես նաեւ ազդել թռչունների եւ կենդանիների միգրացիայի ճանապարհների վրա: Ավելի ուժգին փոթորիկներն առաջացնում են կարճալիք կապի եւ նավիգացիոն համակարգերի աշխատանքի խախտումներ, ինչպես նաեւ արդյունաբերական ցանցերում լարման խափանումներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular