ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հաղորդագրություն Արցախից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

«Օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում: Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի հարակից անտառային հատվածներում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հավելյալ տեղեկություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular