ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բջջային սարքերի հաճախակի օգտագործումը կարող է ազդել երեխաների ուղեղի վրա. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բջջային սարքերի հաճախակի օգտագործումը կարող է ազդել երեխաների ուղեղի վրա: Այս մասին ասվում է Բուդապեշտի համալսարանից հետազոտողների ուսումնասիրության մեջ:

Սովորաբար մարդն առաջին հերթին ուշադրություն է դարձնում ամբողջական պատկերին, որից հետո սկսում է նայել դետալները: Սակայն երեխաների մոտ աշխարհընկալումը փոխվում է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ թվային սարքերի օգտագործումն ազդում է երեխաների կոգնիտիվ եւ սոցիալ-էմոցիոնալ զարգացման վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Computers in Human Behavior ամսագրում:

«Գլոբալ պատկերի վրա ուշադրության կենտրոնացումը կօգնի մեզ աշխարհն ընկալել հետողական մոդելներով, այլ ոչ թե իրար հետ չկապակցված կետերով»,-ասել է հետազոտության հեղինակ Վերոնիկա Կոնոկը:

Ընդհանուր պատկերի վրա կենտրոնացումը ավտոմատ պրոցես է, նույնիսկ եթե մենք ցանկանում ենք նշմարել դետալները: Սակայն երեխաների մոտ, որոնք մեծանում են բջջային սարքերը ձեռքին, կենտրոնացումը փոխվել է: Նրանք ավելի արագ արձագանքում են դետալներին:

Գիտնականների խոսքով՝ փոքր տարիքում ուղեղն ավելի պլաստիկ է, իսկ դա նշանակում է, որ էֆեկտը կարող է երկարաժամկետ լինել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular