Աստղագուշակ․ մարտի 3
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հեշտ կսկսվի: Հազիվ թե նրա առաջին կեսին նշանակալի հաջողությունների հասնեք, բայց լուրջ խնդիրներ էլ չեն լինի: Հնարավորություն կունենաք մտածել ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին, և դա կօգնի որոշել՝ դեպի ուր է պետք շարժվել հետո: Ձեր շատ գաղափարներ դուր կգան շրջապատողներին: Շուտով ձեզ կօգնեն կյանքի կոչել մտածածը:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Հնարավորություն կունենաք հարթել գործնական և անձնական հարաբերությունները: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, որոնց հետ նախկինում հաճախ էիք վիճում: Չեն բացառվում սիրային անակնկալները, ուշադրության նշանները, որոնց համար ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հարմար օր է նոր օգնականներ փնտրելու և հին համախոհների հետ շփվելու համար: Լավ է ծրագրեր կազմեք ու քննարկեք, մի քանի գաղափար դիտարկեք՝ ընտրելով լավագույնը: Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները, դեպի լավը փոխել այն հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարվել էին: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, կկռահեք այն, ինչ մտերիմների հոգում է:
Օրվա երկրորդ կեսը կառանձնանա բարենպաստ հուզական դաշտով: Ուրախության բազում առիթներ կգտնեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, ոգեշնչող իրադարձություններ: Հարմար օր է նոր բան ստանձնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Չնայած որոշակի դժվարություններին, օրը չի կարելի անհաջող անվանել: Դուք արագ գլուխ կհանեք բոլոր դժվարություններից: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Երկվորյակներ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենան:
Երեկոն կարող է սիրային անակնկալներ մատուցել: Հրաշալի ժամանակ է ժամադրության համար: Կարող եք հանդիպել նրանց հետ, որոնց ուզում եք դուր գալ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք. բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է, որը ձեզ հնարավորություն կտա օգտակար բաներ անել: Ձեռքերը ծալած մի նստեք, աշխատեք գործերում նախաձեռնող լինել ամեն անգամ, երբ պայմանները դա թույլ կտան: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը և նոր համախոհներ գտնել: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն աշխատել հետաքրքիր ու հեռանկարային նախագծի վրա:
Շատերին կհիացնի իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը: Կարող եք հաջողակ լինել մի գործում, որի հետ մեծ հույսեր չէիք կապում: Ինտուիցիան կօգնի արագ կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակներում, վարքի ճիշտ ձև ընտրել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հետաքրքիր ու ոգեշնչող օր է, որը լի կլինի հաջող զուգադիպություններով, լավ նորություններով և ուրախության առիթներով: Հավանական են հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև հաճելի ծանոթություններ: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք ներդաշնակ կդասավորվեն:
Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող կարևոր խնդիրները: Նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները իրականում այնքան էլ բարդ չեն լինի: Միապաղաղ գործերին ստեղծագործաբար կմոտենաք, այդ իսկ պատճառով դրանք ձեզ չեն ձանձրացնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարենպաստ օր է: Այն հնարավորություն կտա մեծ հաջողությունների հասնել, գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում: Պետք կգա այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Չի բացառվում՝ ձեր փորձի շնորհիվ կարևոր նպատակին ավելի արագ հասնեք, քան սպասում էիք:
Շատ Կույսեր հաջողակ կլինեն ֆինանսական գործերում: Դուք կհասկանաք՝ ինչպես լուծել ունեցվածքի և ֆինանսների հետ կապված կարևոր հարցերը: Գնումները հաջող կլինեն, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Կարող եք ոչ միայն ձեզ համար ինչ-որ բան գնել, այլև իրեր ձեռք բերել, որոնք կնվիրեք մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Առավոտը կարող է անհանգիստ, լարված ու հետաքրքիր անցնել: Այդ ժամանակահատվածը մանրուքներին ուշադրություն կպահանջի. աննշան սխալն էլ կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Այնպես որ՝ պատրաստ եղեք ցանկացած գործի սովորականից ավելի լուրջ մոտենալ: Աստիճանաբար կուժեղանա դրական միտումների ազդեցությունը:
Օրվա երկրորդ կեսին շատ բան ավելի հեշտ կտրվի, քան առաջինին: Մտերիմների հետ նույնիսկ աննշան տարաձայնություններ չեն առաջանա, ավելի հավանական է, որ իրար կես խոսքից կհասկանաք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Երեկոն շատ Կշեռքների կուրախացնի լավ նորություններով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Օրը կփչացնի միայն այն, որ դուք հաճախ կվշտանաք մանրուքների պատճառով, դատարկ բաների պատճառով կանհանգստանաք: Հետևեք ձեր հուզական վիճակին: Հաջողությունը շատ բանով կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք պահպանել հոգեկան հավասարակշռությունը ու չտրվել պահի հույզերին:
Դուք բազում հետաքրքիր գործեր կգտնեք ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Հնարավորություն կունենաք կիրառում գտնել ձեր տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Դուք գլուխ կհանեք շատ բարդ գործից, և դա ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հրաշալի օր է, որն ամենայն հավանականությամբ հաճելի անակնկալներ կմատուցի: Դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում: Պայմանները բարենպաստ կլինեն, դրանցից առավելագույն օգուտ կքաղեք, բաց չեք թողնի հաջողության հասնելու շանսը: Կարող եք գլուխ հանել բարդ առաջադրանքից և հաղթել ուժեղ մրցակցին:
Ձեր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Օգտվեք աստղերի աջակցությունից համարձակ գաղափարները կյանքի կոչելու, վաղուց մտածածն իրագործելու համար: Եթե օգնության, աջակցության կարիք զգաք, անպայման կստանաք այն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Առավոտը բարդ կլինի: Հնարավոր են տհաճ իրադարձություններ, անհաջող զուգադիպություններ: Բայց ծագած բոլոր խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ, այնպես որ՝ շատ անհանգստանալու կարիք չկա: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, եթե խուճապի չմատնվեք ու չմտածված արարքներ չգործեք:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր հնարավորություններով: Կկարողանաք հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Անսպասելի լուրը կբարձրացնի ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների տրամադրությունը: Լավ կդասավորվեն ուղևորությունները, նույնիսկ եթե ստիպված լինեք շտապելով ճամփա ընկնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Գործեր սպասվածից շատ կլինեն: Ամեն ինչ հասցնելու համար ստիպված եք լինելու լրջորեն փոխել ծրագրերը: Առավոտյան հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից, հնարավոր են անհաջող զուգադիպություններ: Բայց շուտով այդ ամենը կմոռացվի, ցերեկը ձեզ շատ հաճելի իրադարձություններ են սպասվում: Հնարավոր է իսկական բեկում աշխատանքի մեջ, որը կարևոր է ոչ միայն ձեզ համար:
Երեկոն կուրախացնի անսպասելի այցերով: Կարող են հյուր գալ մարդիկ, որոնց վաղուց կարոտում էիք: Որոշ Ջրհոսներ մտերիմների հետ կքննարկեն այն հարցերը, որոնց շուրջ վաղուց են մտորում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հրաշալի օր է գործնական շփումների և ցանկացած բնույթի կարևոր հանդիպման համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկին ինչ-որ բանում համոզել, առանց դժվարության կանեք դա: Արագ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ գործերում: Բոլորը չէ, որ անշահախնդիր կգործեն. ինտուիցիան կհուշի՝ ում կարելի է վստահել:
Հավանական են հաջողություններ գործերում: Դուք և՛ հասարակ, և՛ բարդ առաջադրանքները միանման արագ կլուծեք: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, լավ նորություններ՝ կապված ընտանիքի անդամներից մեկի հետ: Որոշ Ձկներ կհաշտվեն նրանց հետ, որոնց հետ վիճել էին, կվերականգնեն հին կապերը: Վիրավորանքները կմոռացվեն, տարաձայնություններին փոխարինելու կգան փոխհասկացողությունն ու ներդաշնակությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: