ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Թովմասյան» հիմնադրամը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության առաջարկով, հանձն է առել հովանավորել այս տարի զորակոչվող զինծառայողներին «Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը։ 

Մարտի 1-ին Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ խաչերի օրհնության և զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողություն, որից հետո «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանին շնորհվեց «Աշոտ Երկաթ» ոսկե շքանշան։

Այս ավանդույթը նոր չէ։ Այն սկիզբ է առել  Արցախյան գոյամարտի տարիներին, երբ հայ մարտիկները խաչեր էին կրում համազգեստի եւ զրահատեխնիկայի վրա։

Այս կրծքանշանը, որը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 2012 թվականին Վեհափառ Հայրապետի կողմից հռչակվել է` որպես «Հայոց բանակի պահապան Խաչ»։ Այն Աշոտ Երկաթ թագավորի խաչի կրկնօրինակն է, որը համարվում է պատմական սրբություն։

  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular