Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մյանմա՝ Գյուղացիների օր, Բահաի՝ Տասնիներորդ Ալա (Վեհության) ամսվա առաջին օր, Եթովպիա՝ Ադուաի ճակատամարտի հաղթանակի օր, ԱՄՆ-ի Տեխաս նահանգ՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1853 - ծնվել է մեծանուն երգահան Քրիստափոր Կարա-Մուրզան:

1919 - ծնվել է հայ-լեհական ծագումով ռուսաստանցի բալետի պարուհի, կինոդերասանուհի, երգչուհիԹամարա Թումանովան:

1959 — ԽՍՀՄ-ում ստեղծվել են կամավորական ժողովրդական դրուժինաներ՝ դրուժիննիկներ:

1981 - գործարկվել է Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը։

1992 - Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սան Մարինոն, Տաջիկստանը և Ուզբեկստանը դարձել են ՄԱԿ-ի անդամ։

2004 - Հունգարիայի դատարանում ադրբեջանական զինված ուժերի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը խոստովանել է, որ մտադիր էր սպանել ոչ միայն Գուրգեն Մարգարյանին, այլ նաև դասընթացներին մասնակցող երկրորդ հայ զինվորականին: 

2006 - Կառավարության նիստում հաստատվել է Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագիրը:

2007 - վախճանվել է ֆրանսահայ նշանավոր գրող Անրի Թրուայան (Լևոն Թորոսյան):

2008 - Երևանի փողոցներ են մտցվել զորքեր, նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել ժողովրդին, որում զսպվածության և խոհեմության կոչ է արել: Ազգային ժողովը գումարել է հատուկ նիստ, որի ժամանակ հավանություն է տվել արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին:

2010 - վախճանվել է անվանի կինոռեժիսոր և դերասան Լևոն Իսահակյանը:

2011 - ԱԺ-ն ձայների 83 կողմ եւ 13 դեմ հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպան:

2015 - Գյումրիում և Երևանում բողոքի են դուրս եկել տաքսու անհատ վարորդները, քանի որ ուժի մեջ է մտել Կառավարության նոր որոշումը, ըստ որի` տաքսու անհատ վարորդները պետք է ամսական հաստատագրված գումար մուծեն և հաշվիչ տեղադրեն:

2018 - 90 կողմ 10-ը դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը Հայաստանի 4-րդ նախագահ է ընտրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:

2020 - Վարչապետը մամուլի նոր քարտուղար է նշանակել՝ Մանե Գեւորգյանին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

274 — վախճանվել է հին պարսկական նկարիչ, բանաստեղծ, հոգևոր ուսուցիչ և մանիհեյտության հիմնադիր Մանին:

1476 — Գրանսոնի ճակատամարտում շվեյցարական կանտոնների աշխարհազորը պարտության է մատնել բուրգունդական հերցոգ Կարլ Արիի բանակին:

1498 — Վասկո դը Գամմայի նավատորմը հասել է Մոզամբիկ:

 1699 — ֆրանսիացի հետազոտող Պիեռ Լեմուան դը Իբերվիլը հայտնաբերել է Միսիսիպի գետի ակունքը:

1791 — Ֆրանսիայում մտցվել է կապի նոր համակարգ՝ սեմաֆորային համակարգ:

1799 — ադմիրալ Ուշակովի ղեկավարած ռուսական նավատորմը չորս ամսյա պաշարումից հետո գրոհով գրավել է Կորֆու կղզին:

1853 - ծնվել է չեխ կոմպոզիտոր Բեդրժիխ Սմետանան:

1855 - Ալեքսանդր 2-րդը դարձել է Ռուսական կայսրության ցար:

1882 - Վիկտորիա թագուհու նկատմամբ տեղի է ունեցել մահափորձ:

1917 - Ռուսական կայսրության վերջին կայսր Նիկոլայ 2-րդը հրաժարվել է գահից։

1931 - ծնվել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։

1933 - Նյու Յորքում տեղի է ունեցել «Քինգ Քոնգ» ֆիլմի պրեմիերան։

1949 — ավարտվել է աշխարհում առաջին շուրջերկրյա առանց կանգառի ինքնաթիռի թռիչքը երկրի շուրջ: Lucky Lady II կոչվող ինքնաթիռը իր 13 հոգանոց անձնակազմով օդում է գտնվել 94 ժամ:

1951 - Բոստոն քաղաքում տեղի է ունեցել ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի բոլոր աստղերի առաջին խաղը Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների միջև։

1956 - Մարոկկոն ձեռք է բերել անկախություն Ֆրանսիայից:

1958 — ֆուքսի անգլիական արշավախումբը առաջին անգամ կտրել անցել է Անտարկտիդան:

1965 — ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերը սկսել են կանոնավոր կերպով ռմբակոծել Հյուսիսային Վիետնամը («Rolling Thunder» օպերացիա), որը շարունակվել է մինչև 1968 թվականը:

1969 - Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժեր միջև սկսվել են սահմանային բախումներ Ուսուրի գետի մոտ գտնվող սահմանային Ներքին Միխայլովկա գյուղի մոտ:

1969 —առաջին փորձնական թռիչքն է իրականացրել «Կոնկորդ» ֆրանսիական գերձայնային մարդատար ինքնաթիռը:

1992 — սկսվել է Մոլդովայի Մերձդնեստրի ռազմական հակամարտությունը:

2001 — Աֆղանստանում թալիբները պայթեցրել են Բամիանյան հովտի բուդդայական մշակույթի հուշարձանները՝ Բուդդայի երկու հսկայական արձանները:

2008 - վախճանվել է վրաց դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Նոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Ամենադիտված