ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները պատմել են խնձորի օգտագործման անսպասելի օգուտի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խնձորի օգտագործումը կարող է օգտակար լինել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից: Այս մասին պարզել են Քվինսլենդի եւ Գերմանիայի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կենտրոնի համալսարանների գիտնականները, հաղորդում է Stem Cell Reports-ը:

Գիտնականները փորձ են անցկացրել մկների վրա: Նրանք աճեցրել են մեծահասակ մկների գլխուղեղի ցողունային բջիջները եւ դրանցում ավելացրել ֆիտոնուտրիենտներ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ նյութերի բարձր կոնցենտրացիան խթանում է նոր նեյրոնների առաջացմանը:

Գիտնականների խոսքով՝ որոշակի ֆիտոնուտրիենտներ ազդում են օրգանների աշխատանիք վրա, այդ թվում՝ ուղեղի: Դրանք ազդում են օրգանիզմի վրա նույն կերպ, ինչպես ֆիզիկական ակտիվությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular