Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 2

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արդյունավետ օր է: Անհանգստանալու բան չկա, հաճախ հաջողակ կլինեք և պայմանները ամենաբարենպաստ ձևով կդասավորվեն: Հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ շատ կլինեն: Լավ է նոր բան ստանձնեք: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, առաջ շարժվելն էլ հեշտ կլինի:

Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, զրույցի համար բազում թեմաներ կլինեն: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանք կարող են վերաբերել ինչպես աշխատանքին, այնպես էլ՝ անձնական կյանքին: Դուք ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները, չեք ստանձնի այն, ինչը ձեր ուժերի սահմաններում չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը՝ ոչ ոքի չվիրավորելով: Բայց դա հաճախ ջանքեր կպահանջի: Աշխատեք կենտրոնանալ նրա վրա, ինչ ձեզանից է կախված և էներգիա չվատնել այն ամենի համար անհանգստանալով, ինչը ձեր վերահսկողության տակ չէ: Նման մոտեցումը թույլ կտա տեսնել այն հնարավորությունները, որոնք նախկինում չեք նկատել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաջող կդասավորվի, շատ բան ձեզ մոտ լավ կստացվի: Հարմար ժամանակ է ծրագրեր կառուցելու, դրանք ընկերների և մյուս մտերիմների հետ քննարկելու համար:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն անսովոր կլինի: Անսպասելի իրադարձություններ տեղի կունենան: Որոշ Երկվորյակներ տեղեկատվություն կստանան, որը կստիպի նրանց փոխել ծրագրերը: Չարժե անհանգստանալ, եթե ստիպված լինեք ինչ-ինչ գործեր հետաձգել. դուք կհասցնեք անել ամենն, ինչ պետք է:

Չեն բացառվում լարված պահերը, բայց դուք իրավիճակից գլուխ կհանեք, սխալներ չեք գործի: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել սկսածը, պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնց շուրջ երկար եք մտածել: Այս ժամանակահատվածը շատ բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա գլուխ հանել շատ ու շատ, այդ թվում՝ բարդ գործերից: Կարող եք գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ՝ ուր է պետք շարժվել: Ձեր գաղափարները հաճախ կզարմացնեն շրջապատողներին: Շատերը կհասկանան, որ նախկինում թերագնահատել են ձեզ: Նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք կամ կընկերանաք մարդկանց հետ, որոնցից նախկինում հետաքրքիր բաներ եք լսել:

Չեն բացառվում հաճելի անակնկալները, զարմանալի զուգադիպությունները: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք լավ կհասկանաք մտերիմներին, սեփական զգացմունքներից էլ կկարողանաք գլուխ հանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պրովոկացիաներին ու պահի հույզերին մի տրվեք: Օրը զգուշություն է պահանջում: Մտածված արարքները թույլ կտան հրաշալի արդյունքների հասնել, հասնել նրան, ինչը նախկինում անհնարին էր թվում: Հնարավորություն կունենաք ինչ-որ մեկի հետ պայմանավորվել համագործակցության մասին: Չի բացառվում՝ հուսալի համախոհներ ձեռք բերեք: Ավելի ուշ նրանց հետ կընկերանաք:

Կարևոր կլինի գործնական և անձնական հարաբերությունները չխառնելը: Դա թույլ կտա խուսափել զուր սպասումներից և հիասթափություններից: Երեկոն կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը լավ կանցնի, եթե ամպերում չսավառնեք, իրատես լինեք և ճիշտ գնահատեք ձեր ուժերը: Պատրաստ եղեք նորովի նայել նրան, ինչը սովորական բան էիք համարում: Ամենայն հավանականությամբ կտեսնեք այն, ինչ առաջ չեք նկատել: Դա հատկապես կարևոր կլինի, երբ խոսք գնա աշխատանքի մասին: Այսօր առաջ եկած գաղափարները կօգնեն մասնագիտական հաղթանակներ տոնել:

Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք: Իսկ ահա երկրորդը հարմար է համագործակցության, ջանքերը միավորելու համար: Բարենպաստ ժամանակ է մտերիմների հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, շատ բաների մասին կկարողանաք պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու, ջանքերը միավորելու համար: Համատեղ աշխատանքը հաճելի կլինի, և կարևոր չէ, թե ով կդառնա ձեր գործընկերը՝ հին ծանոթը, թե այն մարդը, որի հետ նախկինում գործ չեք ունեցել: Հեշտությամբ կընկերանաք նրա հետ, ում առաջին անգամ կտեսնեք, սիրային պատմության սկիզբն էլ չի բացառվում:

Հրաշալի գաղափարներ կունենաք: Ամեն անգամ դրանք իրագործելու շանս չի լինի, բայց հոգ չէ. ամեն ինչ մտածելու համար ժամանակ կունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար: Դուք անմիջապես կմտապահեք պիտանի տեղեկատվությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է աշխատանքի մասին զրուցելու, մասնագիտական ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում՝ գաղափարներ հայտնվեն, որոնցից մեկը ձեր կարիերայի նոր շրջափուլի սկիզբ կդառնա: Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև ոգեշնչող լուրեր հեռվից:

Հնարավոր է՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, օրինակ՝ մարդիկ, որոնց հետ միասին ժամանակին աշխատել եք: Շփումները հաճելի կլինեն, և դրանցից օգուտ անպայման կքաղեք: Կուրախացնեն դրական փոփոխությունները անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կդառնա: Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբն անհանգիստ ու բավական լարված կանցնի: Երբեմն հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, ճիշտ հասկանալը նրանց, որոնց հետ նախկինում հաշտ ու համերաշխ էիք: Աշխատեք բաց կոնֆլիկտ թույլ չտալ: Հասկանալի ու լավ ծանոթ գործերը կօգնեն դրական տրամադրվել, մի կողմ վանել տհաճ մտքերը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հեշտությամբ գլուխ կհանեք բարդ խնդիրներից, որոնք նախկինում ձեզ և ոչ միայն ձեզ փակուղու առաջ էին կանգնեցրել: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վճռական գործողությունների հարցում մի շտապեք և մի կիսվեք ձեր բոլոր գաղափարներով, նույնիսկ եթե դրանք ձեզ փայլուն են թվում: Հիմա դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը: Շատ բան այնքան հասարակ ու միանշանակ չէ, որքան թվում է: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք, իսկ գործերում ոչ մեծ կանգառը չէր խանգարի: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել աջակցության և խորհրդի խնդրանքով:

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդը կարող է անակնկալներ մատուցել: Բոլոր իրադարձությունները չէ, որ օգուտ կտան: Հաճախ հենց այն, ինչ չէիք ծրագրել, ամենից շատ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգստանալու բան չկա, շատ բան լավ կդասավորվի: Նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնությունները հաջող կլինեն, անկախ նրանից, որ շրջապատողները միանգամից դրանք ճիշտ չեն գնահատի: Կարող եք ժամանակ չվատնել բացատությունների ու վեճերի վրա. շուտով բոլորին պարզ կդառնա, որ դուք նպատակին տանող ճիշտ ուղի եք ընտրել:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, իչպես նաև շահավետ գործարքներ: Կարող եք գնումներ անել: Նույնիսկ սպոնտան ձեռքբերումները հաջող կլինեն: Լավ է ապագային վերաբերող որոշումներ ընդունեք: Դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք, պատրանքներ էլ չեք կառուցի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Օգտակար կլինի այն մարդկանց հետ շփվելը, որոնք հաճույքով կիսվում են իրենց փորձով, նույնիսկ եթե դրա մասին չեք խնդրում: Անկանխատեսելի իրադարձություններ տեղի կունենան: Դրանք ամենայն հավանականությամբ կուրախացնեն ձեզ ու հետաքրքիր մտքեր կտան:

Օրվա կեսը հաջող ժամանակ է ֆինանսների տեսնակյունից: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր: Օրը հարմար է գնումների համար, այդ թվում՝ խոշոր գնումների: Նույնիսկ չծրագրված գնումները շատ հաջող կլինեն: Որոշ Ձկներ իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Акции протеста в Тавуше постепенно расширяютсяМастер-класс беспринципности от Никола ПашинянаЭкономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями
Самое популярное