ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական գաղթ. հարյուր հազարավոր մարդկանց գաղթը Հայաստանը վեր կածի երկրորդ Աբխազիայի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
svpressa.ru-ն գրում է, որ Հայաստանում լայնամասշտաբ քաղաքական ճգնաժամի ֆոնին հնարավոր է երկրի զարգացման երկու սցենար: Նման կարծիք է հայտնել «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը: Դրանցից մեկը նախատեսում է բնակչության լայնածավալ արտահոսք. 3 միլիոն բնակիչներից այս տարի Հայաստանը պատրաստվում է լքել 200 հազարը, ևս 200-300 հազարը մտածում է այդ մասին:
 
«Կա տարբերակ, որ Հայաստանը կարող է դառնալ շատ հանգիստ, ոչ շատ ակտիվ տեղ, որտեղ կլինի 1,5-2 միլիոն մարդ, և որտեղ ամեն տարի կուղարկվի նույն 2 միլիարդ դոլարի օգնությունը (արտասահմանի հայկական սփյուռքից): Մարդիկ ավելի լավ կապրեն, քանի որ քիչ թվով մարդիկ կունենան ավելի շատ փող, քանի որ շատերը երկրում չեն լինի: Դա կլինի, ես կասեի, Աբխազիայի նման երկիր», - ենթադրել է Վարդանյանը:
 
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, դեռ հնարավոր է ևս մեկ այլ սցենար, որի դեպքում Հայաստանը դառնում է պետության և հասարակության միջև փոխգործակցության եզակի հաջողված օրինակ: Սակայն այդ պարագայում, ըստ գործարարի, անհրաժեշտ է սփյուռքի ավելի ակտիվ մասնակցությունը երկրի կյանքին:
 
«Միայն Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Փարիզից կամ Լոս Անջելեսից չէ, որ քննադատում և ասում են, թե որքան վատ է Հայաստանում: Մի փոքր գումար ուղարկեք և խիղճը մաքուր է: Իսկ պատրա՞ստ են նրանք վեր կենալ և գալ: Ավելին գալ ոչ թե որպես նախարար, այլ գյուղում ապրելու», - հարց է տալիս Վարդանյանը:
 
Հետաքրքիր ենթադրություններ են: Երկրորդին իհարկե դժվար է հավատալ, իսկ առաջինն ավելի հավանական է: Ինչպես նաև հավանական է այն փաստը, որ մարդիկ հիմնականում գնալու են, ոչ թե ԱՄՆ կամ Ֆրանսիա, այլ Ռուսաստան:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular