ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հին խորտակված նավը հայտնվել է լճի մակերեսին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
diletant.media-ն գրում է, որ վերջերս Թուրքիայում գտնվող Վանա լճի ափամերձ հատվածը հետ է նահանջել մոտ 200 մետրով: Այդ լիճը գտնվում է Հայաստանի և Իրանի հետ սահմանի մոտ և ամենամեծն է երկրում: Լճի մակարդակի անկման պատճառով պատմական նմուշներ են բարձրանում մակերես: Նրանց մեջ կա մի նավ, որը խորտակվել է շատ տարիներ առաջ:
Նավի գոյության մասին մասնագետներն արդեն գիտեին, բայց այն առաջ կարող էին տեսնել միայն ստորջրյա սուզակները: Այժմ կարելի է անզեն աչքով տեսնել այդ նավի մնացորդները:
 
Տեղի համալսարանի դասախոս Մուստաֆա Աքքուշը պնդում է, որ նավը ռուսներինն է և, դատելով բնութագրերից, այն ստեղծվել է 20-րդ դարի սկզբին: Անգամ նավի շարժիչը և այլ մանրամասներ են պահպանված: Բացի այդ, նահանջող լճի հատակում հայտնաբերվել են հնագույն բերդի պարիսպներ և գերեզմաններ: Մի քանի գտածոներ թվագրվում են սելջուկյան և օսմանյան դարաշրջանով:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular